Samsung ընկերությունն իր կայքում տեղադրել է նոր Galaxy Grand Neo (GT-I9060) սմարթֆոնը։ Նշենք, որ վերջերս լուրերն էին տարածվել մամուլում, որ հարավկորեական հսկան նման սմարթֆոն է ներկայացնելու։
Նորույթն ունի 5,01 դյույմ անկյունագիծ էկրան՝ 800 х 480 պիքսել թույլատրությամբ, Broadcom BCM23550 քառամիջուկ ARM Cortex-A7 պրոցեսոր՝ 1.2ԳՀց հաճախականությամբ, 1Գբ օպերատիվ հիշողություն, 16Գբ ներկառուցված հիշողություն, հիմնական 5Մպ ֆոտոխցիկ և 3Մպ դիմային խցիկ, Wi-Fi 802.11 b/g/n, Bluetooth, GPS, microSD քարտի բնիկ, երկու SIM քարտով աշխատելու հնարավորություն և 2100մԱ/Ժ հզորությամբ մարտկոց։
Galaxy Grand Neo-ն աշխատում է Android 4.2 Jelly Bean ՕՀ-ով։ Սարքի չափսերն են՝ 143.7 x 77.1 x 9.6 մմ։ Արժեքն առայժմ անհայտ է։
Աղբյուրը՝ Samsung.com