Samsung-ը կցուցադրի Galaxy S5-ը

Samsung ընկերությունը տարածել է հրավեր մամուլի ներկայացուցիչներին՝ մասնակցելու փետրվարի 24-ին Բարսելոնայում (Իսպանիա) կայանալիք Unpacked 5 միջոցառմանը: Նշենք, որ հենց նույն օրը Բարսելոնային մեկնարկում է ամենամյա Mobile World Congress ցուցահանդես-համաժողովը:

Թե ինչ է պատրաստավում ցույց տալ հարավկորեական ընկերությունը հայտնի չէ: Սակայն հնարավոր է, որ այս միջոցառումը նվիրված լինի դրոշակակիր արտադրանքի, մասնավորապես, սպասված սմարթֆոն Galaxy S5-ի շնորհանդեսին:

sam1 (1)

Ըստ նախնական ինֆորմացիայի, սարքն ունենալու 5.2 դյույմ AMOLED էկրան՝ 2560×1440 պիքսել WQHD թույլատրությամբ, 32-բիթ Exynos 5430 ութմիջուկ պրոցեսոր, 3Գբ օպերատիվ հիշողություն, մատնահետքի սկաներ, 2850մԱ/Ժ մարտկոց, դիմային 2Մպ ֆոտոխցիկ և հիմնական՝ 16Մպ: Սարքը, միանշանակ, աշխատելու է Android օպերացիոն համակարգով:

Հիշենք, որ նախորդ դրոշակակիրը Galaxy S4-ը ընկերությունը ներկայացրել էր 2013թ. մարտին: Գալիք Unpacked 5 միջոցառումը ուղիղ կհեռարձակվի YouTube-ում՝ Samsung Mobile-ի էջում: