LG-ն թողարկել է երեք SIM քարտի համատեղելիությամբ սմարթֆոն

LG ընկերությունը թողարկել է իր բյուջետային սմարթֆոն Optimus L1 II-ի նոր մոդիֆիկացիան՝ երեք SIM քարտի համատեղելիությամբ: Հիշեցնենք, որ մեկ և երկու SIM քարտանի տարբերակները թողարկվել էին 2013թ. ամռանը:

LG Optimus L1 II Tri 1

Ցավոք, LG-ն բացի հավելյալ SIM քարտի բնիկից որևէ այլ փոփոխություն չի կատարել: Սմարթֆոնի մնացյալ պարամետրերը նույնն են՝ 3դյույմ էկրան՝ 320 х 240 պիքսել թույլատրությամբ, Qualcomm Snapdragon MSM7225A  պրոցեսոր՝ 1ԳԳց հաճախականությամբ, 512Մբ օպերատիվ հիշողություն, 4Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի բնիկ, 2Մպ հիմնական ֆոտոխցիկ, Wi-Fi 802.11 b/g/n, Bluetooth 3.0 և 3G անլար տեխնոլոգիաներ, aGPS, FM-ռադիո, 1540 մԱ/Ժ մարտկոց: Սմարթֆոնն աշխատում է Android 4.1 ՕՀ-ով:

Սարքը հասանելի է երեք գունային տարբերակներով՝ սև, սպիտակ, վարդագույն:

Աղբյուրը՝ Phonearena.com