Ի՞նչ տեսք կունենա Android 4.5-ը

Android 4.4 KitKat օպերացիոն համակարգի ինտերֆեյսում շատ տարրեր են փոխվել դեպի լավը, սակայն դիզայնը կատարյալ չի կարելի համարել: Android-նախագծող Pixel-Shift-ն իր A designer over at Pixel-Shift բլոգում Android 4.5-ի կոնցեպտ:

Pixel-Shift-ը փոխել է կարգավորումների մենյուի դիզայնը, գունային գաման և այլն: Սակայն նշենք, որ այս փոփոխությունները հիշեցնում են iOS-ի դիզայնը մինչև 7-րդ տարբերակը: Դիզայները տվել է նաև մեկ այլ հետաքրքիր լուծում. ձայնի բարձրության մենյուն ունի արդեն թափանցիկ ֆոն, այնպես որ էկրանը չի փակվում:

androidcalculator androidsettings

Pixel-Shift-ը ներառել է Android 4.5-ում մի քանի տարրեր, որոնք ավելի վաղ հասանելի էին միայն պլանշետային տարբերակի Android 4.4-ում: Դիզայնում նկատվում է նաև պատկերանշանների (icon) ծայրերի կլորացում: Բացի այդ՝ հաշվիչի դիզայնը, որը երկար ժամանակ փոփոխության չի ենթարկվել, արժանացել է դիզայների ուշադրությանը:

Աղբյուրը՝ pixel-shift.com