iOS 7 օպերացիոն համակարգի նոր տարբերակը կթողարկվի մարտի սկզբում: Այս մասին հայտնում է 9to5mac բլոգը:
Սպասվում է, որ iOS 7.1 -ում ամբողջովին վերացված են լինելու նախորդ տարբերակում առկա ծրագրային ծխալները, ինչպես նաև, որ այն ապահովելու է ավելի արագ աշխատանք: Բացի դրանից փոփոխվելու են «Հեռախոս» և «Օրացույց» հավելվածների ինտերֆեյսները:
ՕՀ-ի նոր տարբերակի թողարկման ճգրիտ ամսաթիվը հայտնի չէ: Տեխնոբլոգի հեղինակները հղում են կատարում իրենց հավատարիմ և հուսալի, սակայն ոչ պաշոտանակն աղբյուրներին:
Հիշենք, որ iOS-ի 7-րդ տարբերակը թողարկվել է 2013թ. սեպտեմբերին: Այդ օրից ի վեր Apple-ը թողարկել է արդեն 5 բեթա տարբերակ, սակայն դրանք բոլորը հասանելի են միայն նախագծողներին: