Android սմարթֆոններում կհայտնվի նոր ֆունկցիա, որը թույլ կտա ակնթարթորեն միացնել Bluetooth-ականջակալը: Fast Pair կոչվող գործառույթն առաջին անգամ ներդրվել է Google Pixel 2 և Pixel 2 XL սմարթֆոններում, բայց այն շուտով հասանելի կդառնա նաև այլ Android սարքավորումներում:
Գործառույթը կհայտնվի Android 6.0 Marshmallow և ավելի բարձր օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոններում: Ընդամենը մեկ հպումով հնարավոր կլինի սմարթֆոնին միացնել անլար ականջակալը և Bluetooth-ով աշխատող այլ սարքերը:
Ականջակալի դեպքում ֆունկցիան այսպես է գործում. մոտեցնում եք այն սմարթֆոնին, ստանում ծանուցում, որում ասվում է նոր աքսեսուար հայտնաբերելու մասին և սեղմելով ծանուցման վրա կսկսվի երկու սարքերի միացման գործընթացը, որը կտևի մի քանի վայրկյան:
Ցավոք, Fast Pair-ը դեռևս աշխատում է փոքրաթիվ աքսեսուարների հետ: Տվյալ պահին միայն Libratone Q Adapt On-Ear և Google Pixel Buds ականջակալների հետ կարելի է միացնել, առաջիկայում սպասվում է, որ ցանկը կհամալրի նաև Plantronics Voyager 8200-ը: