ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Koolor – Tap different color
Գինը՝ 3.99$ – անվճար
Խաղը առաջարկում է մարզել Ձեր` գույները ընկալելու հմտությունը և նույն շարքով դասավորել նման գույները։ Գույներին երկար նայելուց հետո, առաջարկվում է բացել ու փակել աչքերը` ֆոկուսը նորից գտնելու համար։
Le Parker: Sous Chef Extraordinaire
Գինը՝ 1.99$ – անվճար
Խաղն առաջարկում է փրկել արքայադստերը և դուրս հանել նրան աշտարակից։ Ընդգրկված է 32 տարբեր աստիճանի դժվարության մակարդակներ։
Shoonya Jungle Animal Genie
Գինը՝ 3.99$ – անվճար
Երեք տարբեր մակարդակներ պարունակող խաղը ունի 9 լեզվի հնարավորություն` իսպաներեն, անգլերեն, արաբերեն և այլն։ Զարգացրեք ձեր լեզվական հմտությունները այս հավելվածի միջոցով։
Spite & Malice
Գինը՝ 4.99$ – անվճար
Պետք է խաղի ընթացքում առաջինը բացահայտեք Ձեր քարտերի պարունակությունը և աշխատեք ստեղծել այնպիսի կոմբինացիա, որ հաղթեք։