Ապագայի մետրոյով երթևեկելը կարժենա 1 դոլար. Էլոն Մասկ

Էլոն Մասկի հիմնած  The Boring Company ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է Լոս Անջելեսում մետրո հիմնել, որը ստացել է  Loop անվանումը։

Ըստ Էլոն Մասկի և ընկերության տնօրեն Սթիվ Դեյվիսի պնդման, ապագայի մետրոյից օգտվելը բնակիչների համար կարժենա 1 դոլար։ Իսկ արագությունը ավելի քան խոստումնալից է` 8 րոպե մի կայարանից` մյուսը։  Ամեն մետրոն կկարողանա տեղափոխել մինչև 16 ուղևոր։

Թեստավորման համար նախատեսված տարածքը` 4.3 կմ–ն, նախատեսվում է ստեծել արդեն մոտական ժամանակներում։