Google-ն առաջարկում է վճարումներ կատարելու նոր հեղափոխական մեթոդ

Այժմ հնարավոր է վճարումներ իրականցնել առանց բանկային քարտի և դրամապանակի: Google-ի նոր Hands Free վճարման համակարգը արդեն գործարկվել է Սան Ֆրանցիսկոյի մի շարք խանութներում: Այսպիսով, վճարելու համար պետք է պարզապես վաճառողին ասել. «Ես կվաճարեմ Google-ի միջոցով»: Այս մեթոդը կիրառելու համար օգտատերերին անհրաժեշտ է ունենալ Android 4.2 և բարձր ՕՀ-ով աշխատող սմարթֆոն կամ iPhone (4S և ավելի նոր):

Google-ը չէր թաքցնում իր վճարման նոր մեթոդի ստեղծումը: Առաջին անգամ ընկերությունը հայտարարել է դրա մասին իր վերջին I/O կոնֆերանսի ժամանակ: Hands Free-ն աշխատում է շատ պարզ. անհրաժեշտ է ներբեռնել Hands Free հավելվածը՝ նախատեսված Android-ի կամ iOS-ի համար, ավելացնել Ձեր լուսանկարը` նույնականացման համար, և կրեդիտային կամ դեբետային քարտի հաշվեհամարը: Այս ամենն անելուց հետո, երբ կմոտենաք խանութում վճարումը ընդունող աշխատակցին, միակ բանը, որը անհրաժեշտ կլինի ասել, դա այն է, որ Դուք վճարում եք Hands Free-ի միջոցով: Դրանից հետո գանձապահը` իր մոտ տեղադրված սարքի միջոցով, հարցում կուղարկի Ձեր սմարթֆոնին և կպահանջի հաստատել վճարումը, մնացածը հավելվածը կանի ինքը:

Այժմ այս համակարգն աշխատում է Սան Ֆրանցիսկոյի McDonalds, Papa John’s և ևս մի քանի ցանցերում: Այժմ ընկերությունը փորձում է հասկանալ, թե արդյոք ամեն ինչ նորմալ է աշխատում և չկան տեխնիկական խնդիրներ: Նույնիսկ պլաններ կան օգտագործել խանութներում տեղադրված տեսախցիկները` նույնականացման գործընթացն ավելի հեշտացնելու համար:

https://www.youtube.com/watch?v=Qxet1VdpOQ4

Աղբյուրը` Engadget