Huawei Honor 7C երկքարտանի սմարթֆոնը վաճառքում կլինի մարտի 12-ից

Huawei ընկերությունը իր միկրոբլոգում հաստատել է, որ   Honor 7C սմարթֆոնի բյուջետային տարբերակը Չինաստանում օգտատերերի դատին կհանձնվի մարտի 12-ին:


Ընկերությունը հայտնել է նաև  սմարթֆոնի տեխնիկական բնութագրի մասին: Գաջեթը կունենա 5.99 դյույմ անկյունագծով էկրան, երկակի ֆոտոխցիկ, երկու SIM քարտի  և microSD-ի  հնարավորություն: Honor 7C-ին  շուկայում կհայտնի մի քանի գունային լուծումներով:
Հիմնական երկակի տեսախցիկը ստացել է 13+2 մգպ, իսկ դիմայինը 8մգպ հզորություն: Սմարթֆոնը թեթև է, կշռում է ընդամենը 164 գրամ: