iPhone SE 2–ը կունենա էկրանի հայտնի կտրվածքը

Սոնն Դիքսոն անունով օգտատերը իր Twitter-ի էջում ցուցադրել է, թե ինչպիսի պաշտպանիչ  թաղանթ կունենա նոր iPhone SE2–ը։ Նկարից պարզ է դառնում, որ նորույթը կունենա էկրանի հայտնի կտրվածքը, որտեղ տեղադրված կլինի  TrueDepth տեսախցիկը։

Պաշտպանիչ  թաղանթը նկարում տեղադրված է iPhone x–ի պաշտպանիչ թաղանթի կողքին։ Պարզ երևում է, որ դրանք բացի չափերից` նման է։ Իսկ կտրվածքի առանձնահատկությունն այն է, որ SE2–ի դեպքում չափերը փոքր են։

Սա նշանակում է, որ  Apple–ի բյուջետային սմարթֆոնը  կունենա թանկարժեք TrueDepth տեսախցիկ։  Այս տեխնոլոգիայի ներդրումը հնարավոր է` էկրանի վրա տեղ չթողնի Face ID–ի համար։ Լուրեր են պտտվում, որ ընկերությունը չի կարող այսքան կարճ ժամանակահատվածում մշակել TrueDepth  տեսախցիկի փոքր տարբերակը։