Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 3)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

2D – Paint, Draw, Sketch, Collage

Գինը՝ 3.99$ – անվճար

Հավելվածն առաջարկում է վրձինների հարուստ տեսականիով ու գունային բազմազանությամբ ներկապնակ։ Նկարել սիրողներն ու նկարիչները կհավանեն հավելավածի ընձեռած հնարավորությունները։ Իրական դարձրեք ձեր երևակայության պատկերները այս հավելվածի միջոցով։

Montezuma Puzzle 4 Premium

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածն առաջարկում է ավելի քան 100 տարբեր փազլներ։ Մարզեք ձեր երևակայությունը և ճիշտ տեղադրեք պակասող մասերը։ Խաղը չունի սահմանափակումներ` կարող եք սխալվել ինչքան կցանկանաք, կարևորը վերջում ճիշտ պատկեր ստանալն է։

BTC bitcoin price alerts

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածն առաջարկում է հետևել կրիպտոարժույթների շուկայի փոփոխություններին, արժույթների աճին ու վայրէջքներին։ Բազմաթիվ հնարավորություններից զատ այստեղ կարելի է նաև հետևել վաճառքի ու փոխանցումների ցուցանիշներին։ ց