Nomad-ը AirPods-ի համար նախատեսված իդեալական պատյան է թողարկել

Աքսեսուարներ արտադրող հայտնի Nomad ընկերությունը  AirPods-ի համար նախատեսված բնական կաշվից պատյաններ է թողարկել, որը ոչ միայն կպաշտպանի վնասվածքներից ականջակալների տուփը, այլ նաև ինդիվիդուալ տեսք կհաղորդի դրանց։

Rugged Case անունը ստացած պատյանը երկու բաժնից է կազմված։ Կաշվե մասը ստեղծել են  Horween նորաձևության տունը։ Իսկ ահա  Nomad-ը հայտնի է իր տարատեսակ ու յուրօրինակ պատյաններով, որոնք նախատեսված են  iPhone-ի համար,  ինչպես նաև հայտնի են  Apple Watch-ի կապիչներով։

Ինչպես հայտնի է AirPods-ի օգտատերերը մի անգամ չէ, որ դժգոհել են ականջակալների տուփի քերծվածքներից և այլն։ Անգամ, եթե այն ինչպես ասում են՝ աչքի լույսի պես պահպանեն։ Այդ պատճառով էլ շատ օգտատերերին դուր կգա AirPods-ի նոր պաշտպանիչ պատյանները։ 

Rugged Case-ն արդեն հասանելի է նախնական պատվերների համար, բայց միայն ԱՄՆ տարածքում։ Այն վաճառքում կհայտնվի նոյեմբերի 15-ից և կարժենա 29,95 դոլար։