Համացանցում տեղեկատվություն է հայտնվել Samsung–ի Galaxy S շարքի հաջորդ սմարթֆոնի մասին։ Հայտնի է դարձել, որ կորեական ընկերությունը իսրայելական Mantis Vision ստարտափի համատեղ նոր տեխնոլոգիա է մշակել, որը թույլ կտա էկրանն առանց որևէ կտրվածքի զինել 3D տեսխցիկով։ Հնարավոր է այն տեղադրվի հենց էկրանի տակ։
Ice Universe կորեական աղբյուրը լուսանկար է հրապարակել, որտեղ հստակ երևում է, որ Samsung–ի հաջորդ նորույթը լինելու է առանց շրջանակի։
Ընկերությունները նախատեսում են ֆլագմանը թողարկել 2019 թվականին։
Հնարավոր է այն ներկայացվի Mobile World Congress 2019–ի շրջանակում։