Mozillaն All Hands Meeting-ի ընփացքում ներկայացրել է նոր ինովացիոն բրաուզեր, որը ստացել է Scout անվանումը: Scout-ը եզակի է իր մի առանձնահատկության շնորհիվ՝ այն կառավարվելու է ձայնային հրահանգներով:
Ընկերության ներկայացուցիչների խոսքով Scout բրաուզերի միջոցով կարելի է զբաղվել ինտերնետ սերֆինգով և ստանալ նոր կոնտենտ՝ օգտագործելով բացառապես ձայնային հրահանգներ:
Բավական կլինի ասել՝ “ Scout, կարդա ինձ համար այս հոդվածը կամ գիրքը” և բրաուզերը կսկսի ընթերցումը: Բացի այդ տեխնոլոգիան անփոխարինելի կդառնա տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար:
Հիմա Scout-ը ստեղծման նախնական փուլում է գտնվում, իսկ ընկերությունը ավել մանրամասներ չի հայտնում ապագա բրաուզերի մասին: