Այսօր մեկնարկում է Sevan Startup Summit 2017-ը: Սևանա լճի ափին վրանային բիզնես ֆորումը կանցկացվի հուլիսի 24-31-ը, որն արդեն 2-րդ տարին է անցկացվում: Այս տարի սամմիթին մասնակցելու է 100-ից ավելի թիմ: Մրցանակային ֆոնդը կկազմի 40 հազար դոլար:
Մասնակիցների թվում կլինեն ներդրողներ, մենթորներ, բիզնես թրեյներներ, միջազգային հյուրեր և լրագրողներ:
Sevan Startup Summit 2017-ի մասնակիցները հնարավորություն կունենան ստանալ խորհուրդներ աշխարհի տարբեր երկրներից հրավիրված թրեյներներից:
Հուլիսի 25-ից 26-ը առաջին անգամ կկազմակերպվի Camp Fire Pitch, որի ընթացքում Business stage սթարթափները փիչերով հանդես կգան աշխարհի տարբեր երկրներից հրավիրված հրեշտակ ներդրողների և վենչուրային հիմնադրամների առաջ:
Հուլիսի 27-ից 28-ը տեղի կունենա Campathon՝ ծրագրավորողների թիմերը կմրցեն իրենց առաջարկած ծրագրային լուծումներով։ Հուլիսի 29-ին նախատեսվում է Seed Battle սաղմնային փուլում գտնվող սթարթափների համար։ Հաջորդ օրը Early stage սթարթափները կներկայանան Big Battle-ում։
Sevan Startup Summit 2017-ի վերջին օրը՝ հուլիսի 30-ի գիշերը կազմակերպվելու է Grand Beach Party բոլոր ցանկացողների համար: Օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ: