SpaceX-ը 2018–ին կմեծացնի տիեզերք ուղարկվող հրթիռների քանակը կրկնակի անգամ, այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Գվին Շոտվելը։
«Հաջորդ տարի մենք կավելացենք մեր տեմպը 50%-ով։ Մենք կթռնենք ավելի շատ` համեմատած այս տարվա։ Կարծում եմ, կհասնենք 30–40 թռիչքի տարվա ընթացքում»,– նշել է նա։
2017–ին SpaceX-ն արդեն իրականացրել է 16 թռիչք։ Մինչև տարեվերջ սպասվում է ևս 3–4 փորձ։ Շոտվելը հայտնել է նաև, որ ընկերությունում պատրաստվում են նոր ձևափոխություններով Flacon 9 հրթիռը տիեզերք ուղարկել 2018թ. սկզբին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին թարմացված շարժիչով Flacon 9–ը ձախողեց և պայթեց, որից հետո SpaceX-ը որոշում էր կայացրել դադարեցնել փորձերը` պատահարի պատճառները պարզելու համար։
Ավելի վաղ, SpaceX-ի հիմնադիր Էլոն Մասկը հրապարակել էր տեսանյութ, որտեղ ներկայացնում էր ընկերության հրթիռների անհաջող վայրէջքները։