Թիմ Քուկ, թե՞ Սթիվ Ջոբս. ո՞ւմ օրոք է ծաղկել Apple–ը

Վիճաբանություններն այն հարցի շուրջ, թե ով է ավելի լավ կառավարում ընկերությունը Սթիվ Ջոբսը ժամանակին, թե Թիմ Քուկը՝ ներկայումս, հավերժ հարցերի շարքին են դասվում և, բնականաբար, կարծիքներն այստեղ հատվում են: Ittrend.am-ը համեմատուտյուն է անցկացրել ժամանակաշրջանների, ղեկավարելու ձևի և ներդրումների մեջ և ահա, թե ինչ է պարզել:

Apple-ի ֆինանասական վիճակը

Ժամանակակից աշխարհում չի կարելի թերագնահատել փողի նշանակությունը, մանավանդ՝ բիզնեսում: Ինչքան շատ նյութական միջոցներ, ռեսուրսներ և աշխատակիցներ ունի ընկերութունը, այնքան ավելի ազդեցիկ է այն դառնում: Եթե մտածենք, թե ում ղեկավարության օրոք Apple-ում սկսեց շահույթը մեծանալ, պետք է ասել, որ միանշանակ Թիմ Քուկի: Ներկայումս ընկերությունը ռեկորդակիր է համարվում, որովհետև մի քիչ էլ և ընկերության կապիտալը կդառնա 1 տրիլիոն դոլար: Եթե նման բան լինի ընկերությունը կդառնա IT պատմության մեջ առաջինը: Սթիվ Ջոբսի օրոք ընկերության եկամուտները աճել են առավելագույնս: 1996 թվականին Ջոբսը կրկին ընկերության ղեկն իր ձեռն առավ: Այդ ժամանակ ընկերության շուկայական արժեքը 3 միլիարդ դոլար էր: 15 տարի անց ՝ 2011 թվականին Apple-ի արժեքը արդեն 347 միլիարդ դոլար էր: Այսպիսով՝ կարելի է ասել՝ Սթիվ Ջոբսը ընկերության արժեքը բարձրացրել է շուրջ 116 անգամ, իսկ Թիմ Քուկն ընդամենը՝ 2.5 անգամ:

Սկանդալներ, հետաքննություններ, դատական գործեր

 

Ե՛վ Ջոբսը, և՛ Քուկն առանց սկանդալների ու դատական գործերի չեն կարողացել կառավարել ընկերությունը:

Ներկայումս Apple-ը դատական գործեր ունի Եվրամիության, Facebook-ի, Կանադայի և Հարավային Կորեայի իշխանությունների հետ: Անցյալում էլ Apple-ը կոնֆլիկտային ընկերություն էր:

Ջոբսի օրոք անգամ կորել էր iPhone 4-ի նախատիպը, գրաքննություն հայտնվեց  App Store-ում, խնդիրներ են առաջացել  Foxconn-ի հետ աշխատանքում, իսկ թողարկված սմարթֆոններից շատերը պարզապես կորցնում էին կապը:

Մինչդեռ Թիմ Քուկին կարելի է մեղադրել դեռևս միայն վատ iPhone 6-ի և կորցրած Apple Maps ծառայության համար:  Քուկի շրջանում ընկերության սկանդալները քիչ դրամատիկ են: Հնարավոր է զուտ այն պատճառով, որ աշխարհն է փոխվել:

Apple-ի սոցիալական պատասխանատվությունը

Սթիվ Ջոբսը երբեք աչքի չի ընկել բարեգործության առումով կամ շրջակա միջավայրի պահպանության մեծ ջատագով: Մինչդեռ Թիմ Քուկը ոչ միայն ակտիվորեն պաշտպանում է սեռական փոքրամասնության իրավունքները, այլ նաև դժգոհություն հայտնում ԱՄՆ-ի կառավարության միգրացիոն աշխատանքի և այլնի հետ կապված: Ի դեպ՝ ընկերությունը վերջերս անցել է կանաչ էկոլոգիայի: Քուկի օրոք:

Գովազդ և մարկետինք

https://www.youtube.com/watch?v=cFEarBzelBs

Չնայած Քուկի ղեկավարման օրոք ավելի շատ են նկարահանվում և հրապարակվում գովազդային հոլովակներ, բայց մարքետինգի առումով հանճարը շարունակում է մնալ Սթիվ Ջոբսը: Նրա  ստեղծած կարգախոսներն ու կերպարները ընդմիշտ կմնան Apple-ի այցեքարտը:

Appleի լավագույն արտադրանքները

 

Թիմ Քուկի ղեկավարման օրոք թողարկվել են՝

  • Apple HomePod խելացի բարձրախոսները,
  • Տարբերվող iPhone X,որի արտաքին տեսքը այսօրվա դրությամբ կրկնօրինակում են բոլոր հայնտի ընկերությունները
  • անլար AirPods ականջակալները, որոնք ունեն երկրպագուների մեծ բանակ
  • Apple Pencil, որը ընկերության կանոններին մի փոքր հակադարձում է
  • Apple Watch, որը աշխարհում ամենահայտնի ժամացույցների շարքում է

Ջոբսի օրոք թողարկվել են այնպիսի գաջեթներ, ինչպիսիք են՝

  • iPhone;
  • iPad;
  • MacBook Air;
  • iPod;

Հայտնվեցին App Store-ը և iTunes Store-ը։ Ջոբսը կարողանում էր ստեղծել այնպիսի գաջեթներ, որոնք պետք է անհապաղ բոլորը գնեին: Թիմ Քուկի դարաշրջանի արտադրանքները նման առավելություններ չունեն:

Մրցակիցներ

 

Վերադառնալով Apple-ի ղեկավարի աթոռին՝Սթիվ Ջոբսը միայն պայքարում  էր Microsoft և Google ընկերությունների դեմ: Թիմ Քուկը ստիպված է պայքարել ՏՏ ընկերությունների մի ամբողջ բանակի դեմ: Տեխնոլոգիաների զարգացումը բերել է նրան, որ այն ոլորտներում, որտեղ Apple-ն հավասարը չուներ, ներկայումս բոլոր ընկերությունները գործնեություն են ծավալում: Հաջող, թե՝ ոչ այնքան, նշանակություն չունի: Ավանդական մրցակիցներին ավելացավ նաև հարավկորեական Samsung-ը, Amazon-ը և Facebook-ը: Բացի այս Microsoft-ը չի պատրաստվում հեշտ հանձնվել և նոր տեխնոլոգիաներ է ներկայացնում:

 Ընդհանուր տպավորություններ Apple-ից

 

Ցավոք, ընկերությունը էլ երբեք չի լինի այնքան յուրօրինակ, առաջադեմ ու զարգացած, ինչպիսին էլ՝ 90-ականերին և 2000-ականների սկզբին: Սա մի շրջան էր, երբ ստեղծվում էին մնայուն արժեքներ:

Ի դեպ՝ Սթիվ Ջոբսը միշտ ասում էր՝ նման արդյունքներ գրանցելու և դիրքերը պահպանելու համար մեծ ներուժ է պետք: Շնորհիվ Թիմ Քուկի լավ ղեկավարման ընկերությունը ակտիվորեն զարգացնում է, լայնացնում է գործունեության սպեկտորը, կատարելագործվում հին ոլորտներում:

Հետևություն 

 Սթիվ Ջոբսն ու Թիմ Քուկը Apple-ի պատմության մեջ երկու կարևոր և առանցքային կերպարներ են՝ առանց որոնք ընկերությունը չէր դառնա այն, ինչ կա այսօր: Գուցե Թիմ Քուկն այնքան վառ կերպար չէ ընկերության պատմության մեջ, բայց ընկերության գործերը կարողանում է լավ կառավարել: Հայտնի չէ, թե ինչպես իրեն կդրսևորեր մեր օրերում Սթիվ Ջոբսը:

 

Սյուզան Թոսունյան