Tag Archives: Թումո

Ստեփանակերտում կբացվի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Շատ շուտով Ստեփանակերտի պատանիների ուսումնական կյանքը կփոխվի: Սիմոնյան կրթական հիմնադրամը համագործակցել է Հայկական ընդհանուր բարեգործական հիմնադրամի հետ՝ մեկնարկելու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն Լեռնային Ղարաբաղի հանրապետության մայրաքաղաքում: Կենտրոնի բացման արարողությանը ներկա կգտնվեն Սիմոնյան կրթական հիմնադրամի ղեկավար Սեմ Սիմոնյանը և ՀԲԸՄ Հայաստանի ղեկավար...

Թումոյում ներկայացվել է տարվա ամփոփիչ պրեզենտացիան (ֆոտոշարք)

Թումո կենտրոնում տարվա ընթացքում անցկացված դասընթացներից 10-ի արդյունքները մեկ ամփոփիչ պրեզենտացիայով ցուցադրվել են ծնողներին, ուսանողների ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ուզում էին ավելին իմանալ Թումոյի մասին: Ցուցադրված դասընթացներն էին անիմացիան, 3D սկանավորումը, կահույքի վերականգնումը, գրաֆիկական դիզայնը, նկարչությունը, 3D մոդելավորումը, երաժշտությունը,...

Հուլիսի 31-ին Թումոն կնշի իր 4-րդ տարեդարձը (տեսանյութ)

Թումոն արդեն 4 տարեկան է: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս կենտրոնի տարեդարձին Թումո պլազայում կանցկացվի բացօթյա անվճար համերգ: Տարեդարձի միջոցառմանն այս անգամ միանում է Rosario Smowing արգենտինյան խումբը, որը կլցնի Պլազան swing-ի հնչյուններով: Միջոցառմանը կնախորդի թխվածի վաճառքը, որի ընթացքում բոլոր ներկաները կունենան...

Ինչպես շահել համաշխարհային թվային առևտրի դարաշրջանում

Կորպորատիվ հարաբերությունների մասնագետ և eBay-ի Ասիական-խաղաղօվկիանոսյան մասի հանրային քաղաքականության ղեկավար Սասուն Գրիգորյանը բաց դասախոսություն կանցկացնի Թումոյում: Սասունը կխոսի համաշխարհային ուսումնասիրությունների, առևտրային շրջանառության, մատակարարման փոփոխությունների, միջսահմանային տվյալների ազատության և ռազմավարությունների մասին, որոնք կօգնեն խթանել տվյալ շրջանի առևտրային աճը: Սասունը նաև կցուցադրի...

«Ֆոտոլրագրությունից մինչև սնունդ». դասախոսություն Ջոն Լիի հետ

Սննդի լուսանկարիչ Ջոն Լին Թումոյում կանցկացնի երկուշաբաթյա դասընթաց Թումո անդամների հետ, իսկ հունիսի 20-ին կանցկացնի բաց դասախոսություն բոլոր հետաքրքրված անձանց համար: Սան Ֆրանցիսկոյում ապրող և աշխատող լուսանկարիչ Ջոն Լին երկար տարիների փորձ ունի ֆոտոլրագրության և ստուդիայում աշխատելու մեջ: Լին տարիներ...

Կայացել է տեղեկատվական տեխնոլոգիաներին և հայոց լեզվին նվիրված աշխատարան

Հունիսի 26-ին և 27-ին Հայաստանից, Կանադայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Սիրիայից, Թուրքիայից և ԱՄՆ-ից հրավիրված 30 փորձագետներ հավաքվեցին Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ քննարկելու տեղեկատվական տեխնոլոգիաների և հայոց լեզվի խաչաձևման արդյունքում ի հայտ եկած մարտահրավերներն ու հնարավորությունները: «Հայոց լեզվի առաջխաղացումը տեղեկատվական տեխնոլոգիաների և նոր հաղորդակցման գործիքների միջոցով»...

Ուսանողների գրանցումը շարունակվում է Թումո Գյումրիում (ֆոտոշարք)

Գյումրիի ԹՈՒՄՈ x ՀԲԸՄ կենտրոնն այսօր կրկին մարդաշատ էր. այստեղ ակտիվ շարունակվում են գրանցումներն ու կողմնորոշիչ հանդիպումները: Գյումրեցի երիտասարդները ծնողների հետ ոգևորված սպասում էին պայմանագիրը կնքելու իրենց հերթին։ Վերոնշյալ հանդիպումները սկսվել են հունիսի 1-ից և գրանցվող պատանիների թիվն այժմ արդեն անցել...

Երևանում կկայանա TEDxKids@Yerevan 2015-ը

Հունիսի 23-ին Հայաստանի տարբեր ծայրերից 22 պատանիներ Թումո կենտրոնում կխոսեն իրենց անհավանական հաջողությունների և խնդիրների, ներկայիս հասարակության մեջ ցանկալի փոփոխությունների և իրենց երևակայական աշխարհի մասին՝ TEDxKids@Yerevan «Պատկերացրե՛ք» խորագրով միջոցառման ժամանակ: Պատանիները ամիսներ շարունակ մշակել են իրենց խոսքերի թեմաները, բովանդակությունը և...

Գյումրիի Թումոն սկսում է գրանցումները

Վաղը՝ հունիսի 4-ին կմեկնարկեն Գյումրիում ԹՈՒՄՈ x ՀԲԸՄ համագործակցությամբ բացված կենտրոնի ուսանողների գրանցումները՝ հնարավորություն ընձեռելով հարյուրավոր պատանիներին դառնալու Թումո անդամ: Նախնական գրանցումներն ու կողմնորոշիչ հանդիպումները կկայանան նաև հունիսի 8-ին և 15-ին՝ ժամը 11:00, 13:00 և 17:00: Հիշեցնենք, որ կենտրոնի ստեղծումը նախաձեռնել...

Դասընթաց․ ինչպես ստեղծել անօդաչու ռոբոտներ և հիմնել ռոբոտիքս ստարտափ

Հունիսի 23-ից NASA JPL-ի ճարտարագետ Ռիչարդ Օհանյանը Instigate ընկերության հետ համատեղ Թումոյում կվարի հետաքրքրաշարժ երկշաբաթյա դասընթաց՝ անօդաչու ռոբոտներ և ռոբոտիքս ստարտափ ստեղծելու մասին: Սկզբում Թումո ուսանողները կծանոթանան ճարտարագիտության հիմնական սկզբունքներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով համակարգային, ծրագրային և էլեկտրատեխնիկայի ճարտարագիտության վրա: Այնուհետև նրանք կփորձեն...

1 3 4 5 6
Էջ 4 - 6-ից