Tag Archives: հավելված

Հայկական նոր կայք, որը կօգնի տնական ուտեստներ պատվիրել

Օրերս Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում  ներկայացվեց Narinj.am կայքը, որը թույլ է տալիս առցանց պատվիրել տնական ուտեստներ: Հարթակի ստեղծողները փորձել են միավորել խոհարարներին, ովքեր առողջ և համեղ սնունդ են պատրաստում, սակայն լայն զանգվածներին ներկայացնելու և առաքելու խնդիր ունեն: Հարթակի միջոցով Երևանում ցանկացած անհատ կամ կազմակերպություն...

ReadAloud-ում այժմ հնարավոր է աշխատել նաև ePUB ֆորմատի հետ

ReadAloud հավելվածը վերջերս համալրվել է նոր հնարավորությամբ, որը թույլ է տալիս հավելվածում աշխատել էլեկտրոնային գրքերի ePUB ֆորմատի ֆայլերի հետ: Հավելվածը, որն ունի ավելի քան 150000 ներբեռնում Windows Phone Store-ում, թույլ է տալիս օգտատերերին ընթերցել ցանկացած կայք, տեքստային ֆայլ, PDF ֆորմատի ֆայլեր և այժմ...

Արդեն հասանելի է Truthly-ի Android-տարբերակը

Հայկական Truthly սոցցանցը, որը թույլ է տալիս մարդկանց անանուն կարծիքներ ստանալ ընկերներից, արդեն հասանելի է նաև Android-սմարթֆոնների համար: Truthly.me-ն գործում է 2013թ.-ի օգոստոսից: Սոցցանցի համահիմնադիր Հրաչյա Մանուկյանի հետ ittrend.am-ի հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:   Հավելվածի iOS-տարբերակը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով,...

Samsung-ը մշակել է հավելված՝ նորածիններին օրորոցայիններ ուղարկելու համար

Samsung-ն աշխատում է մի հավելվածի վրա, որը հնարավորություն է տալիս ծնողներին օրորոցային երգեր ուղարկել դեռևս հիվանդանոցում գտնվող վաղաժամ ծնված փոքրիկներին: Հավելվածը կոչվում է Voices of Life (կյանքի ձայներ) և թույլ է տալիս ձայնագրել պատմություններ և ջնջում է ցանկացած այնպիսի ձայն, որը...

Հավելված, որը կօգնի պայքարել ադրբեջանական և թուրքական ագրեսիայի դեմ

Թողարկվել է «Համախումբ» հավելվածը, որը մշակել է ծրագրավորող Արթուր Ավանեսովը՝ Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի և տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի աջակցությամբ, կոչված է պայքարելու ադրբեջանական և թուրքական հակահայկական ագրեսիայի դեմ: Այս Chrome-հավելվածը կարող է օգնել տեղեկատվական «պատերազմի» ժամանակ, քանի որ այն թույլէ  տալիս միասնական...

Հայկական inKin ստարտափը կօգնի մարզումներն ավելի արդյունավետ դարձնել

21-րդ դարում մարդիկ ավելի լավ են հասկանում առողջ ապրելակերպի կարևորությունը, ու նույնիսկ ՏՏ ոլորտն է արձագանքում այս միտմանը. վերջին տարիներին ստեղծվել են բազմաթիվ հավելվածներ և կայքեր, որոնք օգնում են մարզումները դարձնել ավելի պրոդուկտիվ և օգտակար: Կան նաև հավելվածներ, որոնք հետևում են...

Լավագույն հավելվածները` ինքնուրույն և արագ անձնագրի լուսանկար պատրաստելու համար

Հաճախ են պատահում դեպքեր, երբ մեզ շատ արագ պետք են լինում լուսանկարներ անձնագրի, ID քարտի կամ այլ նպատակներով, սակայն ձեռքի տակ եղած լուսանկարները կամ շատ հին են, կամ հարմար չեն այդ նպատակով օգտագործելու համար, կամ իսպառ բացակայում են, իսկ լուսանկարչի...

Volt հայկական նոր հավելվածը կօգնի գտնել էլեկտրիկների, սանտեխնիկների և այլ մասնագետների

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից կազմակերպված վերջին հեքըթոնի ժամանակ հաղթող է ճանաչվել մի ստարտափ, որը թույլ է տալիս տարբեր մասնագետների գտնել, որոնց օգնությունն անհրաժեշտ է կենցաղային տարբեր հարցերում: Ընկերությունը թողարկել է արդեն իր Android-հավելվածը, ինչի առիթով ittrend.am-ը զրուցեց Volt ատարտափի հիմնադիր Դավիթ...

Facebook-ը նոր ծրագիր է մշակում լուսանկարների և վիդեոների համար

Facebook ընկերությունը զբաղված է ամբողջովին նոր ծրագրի մշակմամբ, որը լինելու է ինքնուրույն հավելված ֆոտո և վիդեոնկարահանման, մուլտիմեդիա պարունակող կոնտենտի փոխանակման համար: Ծրագրի նախատիպը շատ նման է Snapchat-ին, բայց ուղիղ հեռարձակման հնարավորությամբ: Նոր ծրագիրը, որը հնարավորություն է տալիս կիսվել կոնտենտով, Facebook-ի համար...

Android-ի Gmail-ն այժմ աշխատում է Microsoft-ի Exchange հաշիվների հետ

Վերջապես Google-ի Android-հավելվածն սկսել է աշխատել Microsoft Exchange-ի հաշիվների հետ: Թարմացումը թույլ կտա օգտատերերին ավելի ապահով աշխատել՝ մուտք գործելով փոստարկղ Google-ի մեծ տարածում ստացած հավելվածի միջոցով: Այս հնարավորությունը մինչ այժմ հասանելի էր միայն Nexus-ում, բայց հիմա գործում է բոլոր Android-սարքերի վրա: Պարզ չէ արդյո՞ք Exchange-ի...

1 29 30 31 44
Էջ 30 - 44-ից