Tag Archives: Օրանժ Հայաստան

Իտալիան, Խորվաթիան, Թուրքիան և Վրաստանը` ռոմինգի Orange Գոտում 250 դրամ սակագին բոլոր ծառայությունների համար

Orange-ը տեղեկացնում է, որ Իտալիան, Խորվաթիան և Թուրքիան ներառվել են ռոմինգի Orange Գոտու երկրների ցանկում, որտեղ գործում է ռոմինգի միևնույն 250 դրամ սակագինը բոլոր ծառայությունների համար՝ մուտքային և դեպի Հայաստան ու այլ երկրներ կատարած զանգերի, SMS-ների և GPRS-ի համար:

Orange-ի նոր «Իրար հետ» փաթեթում կարելի է խոսել անվերջ՝ վճարելով օրական ընդամենը 20 դրամ

Այսօրվանից Orange-ն առաջարկում է միանալ իր ձայնային ծառայություններին, ակտիվացնել նոր «Իրար հետ» փաթեթը, ստեղծել 2, 3 կամ 4 հոգուց բաղկացած խումբ և օրական 20 դրամի դիմաց խմբի ներսում խոսել անսահմանափակ:

Orange-ի բաժանորդները կստանան ուղեգրեր դեպի այն երկիր, որտեղից զանգեր են ստացել

Մայիսի 6-ից հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները յուրաքանչյուր շաբաթ կունենան բացառիկ հնարավորություն ստանալու ուղեգրեր դեպի այն երկիր, որտեղից հեռախոսազանգ են ստացել:

Orange Հիմնադրամը տրամադրեց ևս 20 կրթաթոշակներ Գյումրիի և Վանաձորի համալսարաններում

Շարունակելով համագործակցությունը Հայաստանի համալսարանների հետ` Orange Հիմնադրամն այսօր կրթաթոշակներ տրամադրեց Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի 20 ուսանողների:

1 2 3 4 5
Էջ 3 - 5-ից