Tag Archives: Armenia

2015-ին գրանցվել են ռեկորդային թվով ՏՏ ընկերություններ

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացման համար 2015 թվականը մեծ նշանակություն է ունեցել: Նախորդ տարվա ավարտին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել և արդեն 2015 թվականի սկզբից բավական արդյունավետ կերպով...

2015թ. գործող ՏՀՏ ընկերությունների թիվը հասել է 450-ի

Հայաստանի ծրագրային ապահովման և ծառայությունների ոլորտը բավականին երիտասարդ է. ընկերությունների մեծ մասը` ավելի քան 82%-ը, հիմնադրվել է 2000-2015թթ.: Ծրագրավորման ոլորտի առաջին մասնավոր տեղական ձեռնարկությունը հիմնվել է 1987թ., այնուհետև հինգ տարվա ընթացքում Երևանում բացվել է արտասահմանյան ընկերության առաջին մասնաճյուղը: 1991-1997թթ. տեխնոլոգիական...

2015թ. ՏՀՏ ոլորտը ստեղծել է մոտ 1200 նոր աշխատատեղ

Վերջերս Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից անցկացված հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ հայաստանյան ՏՀՏ ընկերությունների հիմնական մասնագիտացումներն են` ներկառուցված ծրագրային ապահովման մշակումը և կիսահաղորդիչների նախագծումը, ծրագրային ապահովման պատվերները և արտապատվիրումը, ֆինանսական ծրագրերի մշակումը, մուլտիմեդիային նախագծումը, վեբ ծրագրավորումը, տեղեկատվական համակարգերը և համակարգերի ինտեգրումը: Հայաստանը...

Հայաստանում խանութների կեսը վաճառում է չլիցենզավորված ծրագրային ապահովում

Microsoft Armenia-ի կողմից անցկացված հետազոտության արդյունքները ցույց են տվել Հայաստանում ծրագրային ապահովման ոչ լիցենզավորված վաճառքների բարձր մակարդակ: Հետազոտության նպատակն էր պարզել հայաստանյան օգտատերերի համար կիբերվտանգների մակարդակը: Հետազոտությունն անցկացվել է անցած տարվա դեկտեմբերից մինչև այս տարվա հունվարն ընկած ժամանակահատվածում։ Այս ընթացքում...

PicsArt-ը միացել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկումը բացառելու կոչին

PicsArt հայկական ընկերությունը միացել է ԱՄՆ նախագահ Օբամային ուղղված կոչին՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկումը բացառող պայմանագրի ստորագրմանը հասնելու նպատակով: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) հաղորդմամբ՝ PicsArt-ի համահիմնադիր և գործառնությունների գծով տնօրեն Արտավազդ Մեհրաբյանի նամակում նշվում է, որ որ PicsArt-ը, ինչպես...

Netflix-ն այժմ հասանելի է նաև Հայաստանում

Երեկ Consumer Electronic Show (CES) ցուցահանդեսում ֆիլմերի և հեռուստաշոուների առցանց ցուցադրությամբ զբաղվող Netflix ընկերության համահիմնադիր ու գլխավոր տնօրեն Ռիդ Հեյսթինգսը հայտարարել է, որ այսուհետ ծառայությունը հասանելի կլինի աշխարհի շուրջ 130  երկրներում՝ այդ թվում և Հայաստանում։ Ընկերության ծառայություններից կարող են օգտվել նաև Հնդկաստանում,...

Հայաստանի ինտերնետը կարող է հայտնվել Ադրբեջանի վերահսկողության ներքո

«Ազերօնլայնը», որը հանդիսանում է Ադրբեջանի առաջատար ինտերնետ պրովայդերը, ցանկանում է գնել Վրաստանի խոշորագույն Caucasus Online ինտերնետ պրովայդերի 1200 կմ օպտիկամանրաթելային մալուխը։ Այս մասին տեղեկանում ենք վրացական «Կվիրիս պալիտրա» թերթից, որը հղվում է սեփական աղբյուրներին։ Caucasus Online-ն իր մալուխն անցկացրել է 2008թ.,...

Քարդաշյանի այցն ու Հայաստանի մասին որոնումները, որոնք պայթեցրին Google-ը

Քիմ Քարդաշյանի Հայաստան կատարած այցն աննախադեպ կերպով իր վրա ուղղեց օտարերկրացիների ուշադրությունը և մեծ հետաքրքրություն առաջացրեց հայերի և հայաստանցիների նկատմամբ։ Google Trends-ը ֆիքսեց մեկ շաբաթվա ընթացքում Google-ում կատարված որոնումներում «Armenia» և այլ հարցումների հաճախականության աճը։ Օգտագործողները որոնում էին Քիմ Քարդաշյանի, Հայաստանի...

1 14 15
Էջ 15 - 15-ից