Գոլֆի առաջնությունում հաղթող ճանաչված UcomPremier բաժանորդը Ֆրանսիայում կդիտի «Open de France»-ը

Մայիսի 27-ից հունիսի 18-ը Ucom ընկերությունն «Արարատ» գոլֆ ակումբի հետ համատեղ հատուկ UcomPremier բաժանորդների համար կազմակերպում է Գոլֆի առաջնություն: Հաղթողը հնարավորություն կունենա ներկա գտնվելու հունիսի 29-ից հուլիսի 2-ը Ֆրանսիայում կայանալիք «Open de France» գոլֆի միջազգային հեղինակավոր մրցաշարին:

UcomPremier ծրագրի նպատակն է բացառիկ ուշադրության արժանացնել ընկերության ամենահավատարիմ բաժանորդներին, ովքեր ավելի քան 12 ամիս եղել են Ucom-ի բաժանորդ` մշտապես օգտվելով ընկերության ձայնային կամ շարժական ինտերնետ ծառայություններից:

«Շնորհակալություն մեր ընկերության հավատարիմ ու շատ կարևոր բաժանորդներին մեր ծառայություններից օգտվելու համար: Այս մրցաշարը մեր ընկերության երախտագիտության դրսևորումներից է իր Premier բաժանորդների նկատմամբ», – ասել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Ի դեպ, մինչ մրցաշարը կլինեն հատուկ դասընթացներ նրանց համար, ովքեր դեռ չգիտեն գոլֆ խաղալ, իսկ նրանք, ովքեր արդեն խաղում են, հնարավորություն կունենան կատարելագործելու իրենց հմտությունները: Նշենք նաև, որ UcomPremier բաժանորդներն ստանում են մի շարք առավելություններ Ucom-ի ծառայություններից, խորհրդատվությունից, սպասարկումից օգտվելու ժամանակ, ինչպես նաև օգտվում են մի շարք բացառիկ հնարավորություններից, որոնք առաջարկում են Ucom-ի գործընկեր կազմակերպությունները: