Windows 10 Mobile-ը վերջնականապես դադարել է հետաքրքրել իր ստեղծողներին: Microsoft-ի ներկայացուցիչը հայտնել է, որ նոր թարամացումների պետք է չէ սպասել, սահամանափակվելու են հարթակի վրա տարվող աշխատանքները: Այս մասին իր Twitter-ի էջում գրել է Microsoft-ի փոխնախագահ Ջո Բելֆիորը:
Of course we'll continue to support the platform.. bug fixes, security updates, etc. But building new features/hw aren't the focus. ? https://t.co/0CH9TZdIFu
— Joe Belfiore (@joebelfiore) October 8, 2017
Պարզ է դառնում, որ Windows-ի մոբայլ հարթակում նոր գործառույթների սպասելն անիմաստ է: Օգտատերերի փոքրաթիվ լինելը բազմաթիվ ընկերությունների համար նոր ներդրումներ կատարելու համար խոչընդոտներ է ստեղծում: Ընկերության ջանքերը չեն արդարացվում, պարզաբանել է Ջո Բելֆիորը:
We have tried VERY HARD to incent app devs. Paid money.. wrote apps 4 them.. but volume of users is too low for most companies to invest. ☹️ https://t.co/ePsySxR3LB
— Joe Belfiore (@joebelfiore) October 8, 2017
Ի դեպ, նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ HP ընկերությունը հրաժարվել է HP Elite X3 սմարթֆոնի արտադրությունից, որը թողարկելու էր Windows 10 Mobile հարթակի հիման վրա: Այս սեպտեմբերին էլ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտնեց, որ անցել է Android համակարգի: