Xiaomi-ն վաճառքների ցուանիշով առաջ է անցել Samsung-ից

Ըստ Counterpoint գործակալության վերջին ուսումնասիրությունների՝ 2018 թ-ի առաջին եռամսյակի կտրվածքով, Apple-ի iPhone X-ը շարունակում է մնալ աշխարհի ամենավաճառվող սմարթֆոնը։ iPhone 8 PLus-ը բարելավվել է իր դիրքերը հատկապես մարտ ամսին՝ վաճառքների ցուցանիշով դառնալով  երկրորդ սմարթֆոնը։ նման առաջընթացի պատճառն ամենայն հավանակնութամբ ընկերության նոր գովազդային արշավն է։

Երրորդ հորիզոնականում անսպասելիորեն փոխվելը գլխավոր դերակատարներից մեկը՝ Samsung-ը։ Ամենավաճառված Android սմարթֆոնի տիտղոսը բաժին է հասել, զարմանալի է, բայց Xiaomi Redmi 5A-ին։ Սա Xiaomi-ի պատմության մեջ  առաջին դեպքն է, երբ ընկերությունը գերազանցում է հարավկորեական տեխնոհսկային։ Redmi 5A-ն նաև դարձել է աշխարհում երրորդ ամենավաճառվող սմարթֆոնը։

Samsung-ի S9 և S9 Plus մոդելներն այս ցանկում զբաղեցրել են 5-րդ և 6-րդ հորիզոնականները։