Յուրօրինակ վիճակագրություն Instagram-ի մասին

InstagramՄի շարք ընկերություններ կարծում են որ Instagram ֆոտոծառայություն-սոցցանցում բիզնես սկսելը սխալ է, քանր որ չկա թիրախային լսարան: Սակայն դիտելով ողջ վիճակագրությունը, կարծում ենք, կարելի է հանգիստ մտափոխվել:

Ձեզ ենք ներկայացնում Instagram-ի մասին մի շարք վիճակագրական տվյալներ:

Հիմնական վիճակագրություն

  • Instagram-ը գործարկվել է 2010թ. հոկտեմբերին
  • 2013թ. սեպտեմբերին ակտիվ օգտագործողների թիվը կազմել է 150մլն. մարդ
  • 150մլն. ակտիվ օգտագործողների ցուցանիշին Instagram-ը հասավ ավելի արագ, քան որևէ այլ սոցցանց երբևէ՝ բացառությամբ Google+-ը
  • Instagram օգտագործողների 57%-ը կայք են այցելում օրական առնվազն մեկ անգամ
  • Instagram օգտագործողների 35%-ը օրական մի քանի անգամ են այցելում կայք
  • Օգտագործողները ամսական միջինում 257 րոպե անցկացնում են սոցցանցում
  • Օգտագործողների 50%-ը Android սարքեր օգտագործողներ են, իսկ մնացյալ 50%՝ iOS սարքեր
  • Հաշիվների 43%-ը օրական մեկ անգամիվ ավելի հրապարակում է կատարում  
  • Ապրանքանիշները օրական 5.5 հրապարակում են կատարում
  • Ամենատարածված ֆոտոֆիլտրն է Normal-ը (այլ կերպ ասած առանց ֆիլտրի լուսանկար) Լուսանկարների գրեթե 50%-ը սոցցանց է վերբեռվում առանց ֆիլտերի
  • Ամենահաճախ օգտագործվող երկրորդ ֆիլտրը Valencia-ն
  • Ամենատարածված թեգը՝ #love
  • Հրապարակումների 83%-ը պարունակում է ամենաքիչը 1 հեշթեգ:

Ներգրավածություն

  • Instagram-ում կա 16մլրդ. լուսանկար
  • Օրական ցանց է վերբեռնվում 55մլն. լուսանկար
  • Օգտագործողներն օրական 1.2մլրդ. Like են դնում ցանցում
  • 1վրկ.-ում օգտագործողները 8500 Like և 1000 մեկնաբանություն են թողնում
  • Instagram-ով ներգրավածությունը 15 անգամ գերազանցում է Facebook սոցցանցին
  • Բրենդների 54%-ը իրենց առաջխաղացումն ապահովում են Instagram-ով՝ հրապարակելով Facebook-ում
  • Բրենդների 88%-ը ամենաքիչը 1 վիդեո են վերբեռնել ցանց
  • Վիդեոները կազմում են Instagram-ի հրապարակումների 6%
  • Աշխարհի 50 հռչակավոր բրենդներ ունեն միջինիում 722 000 հետևորդ (follower) Instagram-ում
  • «Ամենաինստագրամված» բրենդը Nike-ն է

Աշխարհագրությունը

  • Օգտագործողների 60%-ն ապրում է ԱՄՆ-ի սահմաններից դուրս
  • Instagram-ը հասանելի է 25 լեզուներով
  • Օգտագործողների 37%-ը 18-29 տարեկան մարդիկ են
  • 30-49 տարեկան ինտերնետ օգտագործողների 18%-ը և 50-64 տարեկան ինտերնետ օգտագործողների 6%-ը օգտագործում է Instagram
  • Instagram-ը օգտագործողների 68%-ը կանայք են
  • Մերձավոր Արևելքի երկրներում և Հնդկաստանում հիմնական օգտագործողները տղամարդիկ են
  • Սոցցանցում կան ավելի քան 1300 խոշոր բրենդներ և ընկերություններ
  • Fortune 500 ցանկի բրենդների 25%-ն օգտագործում են Instagram

Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, Instagram-ը ավելին է, քան պարզապես ֆոտոծառայություն: Այն հիանալի հարթակ է մարկետինգային ռազմավարության համար: