Ինչու է Intel-ը գնել Basis Science ընկերությունը

Intel ընկերությունն ավարտին է հասցրել Basis Science ընկերության գնման գործարքը և այդ ընկերության համար նոր բաժին բացել, որը կոչվում է Intel New Devices Group: Այս մասին տեղեկանում ենք Intel-ի տարածած մամուլի հաղորդագրությունից:

basis science

Intel-ը ծրագրում է օգտագործել Basis Science ֆիտնես-տրեկերի ստեղծողների փորձը` սեփական կրելի համակարգիչներ ստեղծելու նպատակով, որոնք կունենան օգտագործողների սրտի աշխատանքը, քնի փուլերը հետևելու հնարավորություն: Հայտնի է նաև, որ արդեն թողարկված Basis Science սարքերը կշարունակվեն սպասարկել, իսկ Basis-ի թիմը կշարունակի զբաղվել նոր սարքերի արտադրությամբ: Basis-ի ղեկավար Ջեդ Հոլովը նշանակվել է Intel New Devices Group-ի մենեջեր:

Basis Science ընկերությունը շուկայում ներկայացրել է «խելացի» ժամացույցներ, որոնք կարողանում են հետևել տիրոջ առողջական վիճակին, քնի փուլերին, մարմնի ջերմաստիճանին, քրտնարտադրության ակտիվությանը և այլն: Ժամացույցներն ունեն Led-էկրան և Bluetooth կապի միջոցով սինքրոնիզացվում են սմարթֆոնի հետ:

Թեև գործարքի արժեքը չի հաղորդվում, TechCrunch-ը գրում է, որ Intel-ը վճարել է Basis-ի դիմաց 100 միլիոն դոլար:

Աղբյուրը՝ Techcrunch.com