Apple ընկերությունը ոչ միայն մեծացնում է իր նոր սմարթֆոնների էկրանները, այլև դարձնում սարքը հնարավորինս բարակ նախորդներից: Այս մասին վկայում է ընկերության գրանցած նոր արտոնագիրը:
Apple-ը որոշել է արտոնագրել նաև «էլեկտրոնային սարք պատկերի երկու ցուցիչներով», որում օգտագործվելու է ֆոտո և վիդեոնկարահանման նոր ռեժիմ: Համաձայն արտոնագրի դիմումի, նոր iPhone և iPad սարքերում հնարավոր կլինի օգտագործել երկու ֆոտոխցիկ՝ մեկի փոխարեն, ընդ որում երկու պատկերները միանալու են, որպեսզի հասնեն լուսանկարի մաքսիմալ որակի:
Բացի դրանից, երկու ֆոտոխցիկներում կօգտագործվեն ավելի բարակ սենսորներ, որոնք թույլ կտան սարքի կաղապարի հաստությունը նվազեցնել: Ինչպես հաղորդում է Patently Apple ռեսուրսը, սա ընդամենը 44 արտոնագրային դիմումներից մեկն է, ոորոնք հաստատել է ԱՄՆ արտոնագրային բյուրոն:
Աղբյուրը՝ Appleinsider