Apple Pay-ը կգործարկվի հոկտեմբերի 20-ին

405330Այսօր կայացած միջոցառմանը Apple ընկերությունը հայտարարել է, որ Apple Pay վճարային համակարգը կգործարկվի ԱՄՆ-ում հոկտեմբերի 20-ին:

Apple-ի ղեկավար Թիմ Քուքի խոսքով` ընկերությունը համաձայնագրեր է ստորագրել 500 բանկերի հետ, այնպես որ վճարման համակարգը թույլ կտա կատարել վճարում գրեթե բոլոր տեսակի քարտերով և ոչ թե միայն American Express-ով, MasterCard-ով և Visa-ով:

Հիշեցնենք, որ Apple Pay համակարգը ներկայացվել է սեպտեմբերին` iPhone 6 և iPhone 6 Plus սմարթֆոնների շնորհանդեսի ժամանակ: Համակարգն աշխատում է NFC ներդրված չիպի միջոցով:

Աղբյուրը` Mashable.com