Bragi ընկերությունը Kickstarter համաֆինանսավորման հարթակում ներկայացրել էր Dash ականջակալները, որի արդյունքում կարողացել է հավաքել 3 մլն դոլար՝ անհրաժեշտ $260 000-ի փոխարեն։ Երեկ մշակողները վերջապես ներկայացրել են սարքը CES 2015 ցուցահանդեսին։
Ականջակալները անլար են ու անջրանցիկ և նախատեսված են ակտիվ կենսակերպ վարող մարդկանց համար։ Դրանք Bluetooth-ով միանում են սմարթֆոնին և թույլ տալիս երաժշտություն լսել, ունեն 4 ԳԲ ներքին հիշողություն և տեղավորում են մոտ 1000 երգ։ Ընդ որում՝ երգը փոխելու համար բավական է դիպչել ականջակալին արտաքին մասին։
Ականջակալներն ունեն նաև 15 սենսորներ, որոնք կարողանում են չափել տարբեր տվյալներ՝ սրտի աշխատանքը, շնչառության հաճախականությունը, անցած ճանապարհի հեռավորությունը, քայլերի քանակը և այլն։ Ընկերությունն այժմ մշակում է ականջակալների հետ աշխատող հավելված։ Dash-ը վաճառքում կհայտնվի ապրիլին և կարժենա $299։
Աղբյուրը՝ Businessweek