Google Translate-ը կսովորի սինխրոն թարգմանել խոսքը (տեսանյութ)

Google Translate-ը կսովորի սինխրոն թարգմանել խոսքը (տեսանյութ)

Google-Announces-Major-Update-for-Google-Translate-Mobile-AppAndroid-ի համար նախատեսված Google Translate հավելվածը շուտով մեծ թարմացում կստանա․ մասնավորապես՝ ծրագիրը թույլ կտա ճանաչել խոսքը և իրական ժամանակում թարգմանել ու ցուցադրել թարգմանությունը տեքստի միջոցով։

The New York Times-ը գրում է, որ նոր տարբերակը կհայտնվի Google Play-ում մոտակա շաբաթների ընթացքում, սակայն կոնկրետ ամսաթիվ չի հաղորդվում։

Ներդնելով նման ֆունկցիա՝ Google-ը պատասխան կտա Microsoft ընկերությանը, որը նման հնարավորություն է ավելացրել Skype Translator-ում։ Վերջինս, սակայն հասկանում է միայն անգլերեն ու իսպաներեն։ Թե ինչ լեզուներ կապահովի Google-ը, առայժմ հայտնի չէ։

Բացի այդ՝ Google Translate-ը թույլ կտա նկարահանել ցուցատախտակների, մենյուների, աֆիշների տեքստերը և տեսնել թարգմանությունն էկրանին։

Աղբյուրը՝ The New York Times