Սմարթֆոնն օգնել է փրկել երեխային աչքի ցանցաթաղանթի քաղցկեղից (տեսանյութ)

Սմարթֆոնն օգնել է փրկել երեխային աչքի ցանցաթաղանթի քաղցկեղից (տեսանյութ)

Ռետինոբլաստոման քաղցկեղի շատ վտանգավոր տեսակ է, որն ախտահարում է երեխաների աչքի ցանցաթաղանթը։ Եթե հիվանդությունը չի հայտնաբերվում վաղ փուլում, հետևանքներն աղետալի կարող են լինել։ Պարզվել է, որ այս հիվանդությունն ախտորոշելն այնքան էլ դժվար չէ, ինչպես նախկինում էր․ դրա համար բավական է օգտագործել ցանկացած հեռախոս, որն ունի լուսարձակում։

Ինչքան հզոր է տեսախցիկի լուսարձակումը, այնքան ավելի լավ։ Ախտորոշելու համար պետք է լուսանկարել երեխայի աչքը ոչ շատ հեռվից, եթե ստացված լուսանկարում աչքի բիբում երևա սպիտակ հետք, պետք է անմիջապես դիմել բժշկի։

Ախտորոշելու այս տարբերակը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում ապրող երկամյա Այվերիի մայրը նկատել է, որ երեխայի լուսանկարներում աջ աչքը տարօրինակ տեսք ունի։ Ակնաբույժներին դիմելուց հետո երեխայի մոտ հաստատվել է վերոնշյալ հիվանդությունը։ Արդյունքում բալիկի աչքը հեռացրել են, և նա կենդանի է մնացել։

Աղբյուրը՝ The Verge