Microsoft-ը ներկայացրեց իր նոր Surface Book պլանշետ-նոութբուքը

Microsoft ընկերությունը քիչ առաջ ներկայացրել է հետաքրքիր սարք, որը կոչվում է Surface Book։ Նոութբուքն ունի 13.5 դյույմանոց էկրան, որը սենսորային է։ Բացի այդ՝ կարելի է սարքին ստեղնաշար ավելացնել, ինչպես Surface Pro 4-ի դեպքում։ Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ ստեղնաշարը շատ անաղմուկ ու փափուկ է աշխատում։

Նորույթն ունի Intel Skylake չիպ, մարտկոցի 12-ժամյա աշխատանք, NVIDIA գրաֆիկական չիպ։ Էկրանի թույլատրելիությունը 3000х2000 պիկսել է, իսկ խտությունը՝ 267 ppi, էկրանը պաշտպանված է Corning Gorilla Glass 4-ով։

Պլանշետի հաստությունը 7,7 մմ է, իսկ քաշը՝ 720 գրամ, ստեղնաշարի հետ միասին՝ 1.5 կգ։

Surface Book-ի գինը սկսում է $1499-ից, վաճառքի կհանվի սարքը հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում և Կանադայում, ավելի ուշ՝ մյուս երկրներում։