iPhone-ի էկրանի թաղանթ, որի վրայի խազերը վերանում են մի քանի վայրկյանում (տեսանյութ)

iPhone-ի էկրանի թաղանթ, որի վրայի խազերը վերանում են մի քանի վայրկյանում (տեսանյութ)

Innerexile ընկերությունը, որը նախկինում ևս ներկայացրել է iPhone-ի համար նախատեսված պաշտպանիչ թաղանթներ ու աքսեսուարներ, թողարկել է նոր պաշտպանիչ թաղանթ, որի վրայից խազերը վերանում են մի քանի վայրկյանի ընթացքում։ Թաղանթը բաղկացած է միկրոկապսուլաներից, որոնք լցված են կպչուն հեղուկով։ Երբ մակերևույթը վնասվում է, հեղուկը լցնում է ճաքերը։ Թաղանթի հաստությունը 0,2 մմ է, այն պատված է հատուկ շերտով, որի վրա մատնահետքները չեն մնում։

Թաղանթն առաջարկվում է $23,99 դոլարով, առաքումը կմեկնարկի նոյեմբերի 3-ին։ Թափանցիկ պատյանը, որը պատրաստված է նույն նյութից, նույնպես կսկսի առաքվել նոյեմբերի կեսերից։

Աղբյուրը՝ Amazon