LG ընկերությունը ամանորի տոներին կներկայացնի նոր կրելի սարք, որը նախատեսված կլինի երեխաների համար, ընդ որում՝ ծնողները կկարողանան հավելվածի միջոցով հետևել երեխայի գտնվելու վայրին։
Մեկ տարի առաջ LG-ն ներկայացրեց Kizon կոչվող կրելի սարք, որը թույլ էր տալիս սմարթֆոնով հետևել երեխային՝ օգտագործելով GPS-մոդուլը։ Kizon-ը հնարավորություն էր տալիս նաև զանգելու միայն մեկ բաժանորդի։ Այժմ սպասվում է, որ կորեական ընկերությունը կներկայացնի երկու մոդել՝ GizmoPal 2 և GizmoGadget։
PhoneArena-ն գրում է, որ սարքի տվյալների մասին մանրամասները կհրապարակվեն նոյեմբերի 12-ին։