DJI-ն առաջարկում է նոր դրոններ` ֆիլմարտադրողների համար

DJI-ն առաջարկում է նոր դրոններ` ֆիլմարտադրողների համար

ԱԹՍ-ներ արտադրող առաջատար DJI ընկերությունը ապրիլի 17-ին ներկայացրել է իր նոր դրոնը` YouTube-յան ապշեցուցիչ տեսահոլովակի միջոցով: Տեսահոլովակում ցուցադրված են նոր դրոնի հնարավորությունները, թե ինչպես է այն կարողանում առանց տատանումների տեղաշարժել տեսախցիկը և այլն:

Matrice 600 կոչվող դրոնը DJI ընկերության կողմից երբևէ ստեղծված ամենահզոր և հեշտ կիրառելի պրոֆեսիոնալ հարթակն է:

«Մենք ներդրել ենք M600 հարթակի ամբողջ ինֆորմացիան A3 թռիչքային վահանակի, հեռավորության և փոխանցման համակարգերի մեջ, այդպիսով նվազեցրել ենք նախնական պատրաստության ժամանակը և արագացրել թռիչքը սկսելու հնարավորությունը» , – ասել է ընկերության ապրանքների համար պատասխանատու Փոլ Պանը:

Ըստ DJI-ի՝ դրոնը կարող է տեղաշարժել տեսախցիկներ, որոնք կշռում են ավելի քան 6 կգ` 16-36 րոպե տևողությամբ: Նոր դրոնի գինը կազմում է 4.599 ԱՄՆ դոլար` ընկերության պաշտոնական կայքում:

Աղբյուրը` Mashable