Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (մայիսի 27)

Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (մայիսի 27)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Cleu

Գինը` անվճար

Cleu-ն օգնում է ծրագրել առօրյան: Այն ներառում է զարթուցիչ, թայմեր, օրացույց, եղանակի տեսություն և այլ օգտակար ֆունկցիաներ:

 

Who Was? Adventure

Գինը` անվճար

Ստուգեք Ձեր գիտելիքները պատմությունից այս հավելվածի միջոցով, որը ներառում է ավելի քան 5500 հարց հայտնի պատմական դեմքերի վերաբերյալ:

 

Dwelp

Գինը` անվճար

Փորձեք լուծել այս փազլը, որտեղ անհրաժեշտ է կողք-կողքի տեղադրել միևնույն գույնի շրջանակները:

 

BendyBooth Face

Գինը` անվճար

Հիշո՞ւմ եք զավեշտալի հայելիները, որոնք ծամածռում են դեմքերը: Այս հավելվածի միջոցով Դուք կարող եք ստանալ նույն արդյունքը` օգտագործելով տարբեր ֆիլտրեր և ավելացնելով Ձեր ձայնը: Ստեղծեք ծիծաղելի տեսահոլովակ և կիսվեք սոցցանցերում:

 

Jack Lumber

Գինը` անվճար

Այս խաղում պետք է Jack Lumber-ի օգնությամբ կտրեք հնարավորինս շատ թվով ծառեր: