Վաճառքի խորհրդատու ձևացող հանցագործները մի քանի անգամ թալանել են Apple-ի խանութները

2016թ.-ին Նյու Յորքում գտնվող Apple պաշտոնական խանութներից մի քանիսում գողություններ են տեղի ունեցել: Հանցագործները տիրացել են մի քանի տասնյակ նոր iPhone-նների՝ ձևանալով Apple Store-ի աշխատակից:

Սկզբում 3 Վեսթ Սայդի խանութից գողացել են 67 iPhone, իսկ հունիսի 1-ին դեպքը կրկնվել է Սոխոյի թաղամասերից մեկում, որտեղից գողացվել է 19 սարք:

Բոլոր այս հանցագործների մոտ նկատվել է նույն «ձեռագիրը»: Նրանք մտել են խանութ, հագել են Apple խորհրդատուի կապույտ վերնաշապիկը և բացել սմարթֆոնների պահարանը:

Մանրածախ և ինտերնետային առևտրի փոխնախագահ Անժելա Արենսն 2015թ.-ին առաջարկել է համազգեստի մեծ ընտրություն, ինչպես նշված է հետևյալ նկարներում.

gox2

Ամենայն հավանականությամբ, Apple-ը կփոխի համազգեստային պահանջները, որպեսզի յուրաքանչյուր ցանկացող չկարողանա ներկայանալ որպես վաճառքի խորհրդատու:

Աղբյուրը՝ TJournal