Mercedes-Benz «խելացի» ավտոբուսը 20կմ է անցել առանց վարորդի

Mercedes-Benz «խելացի» ավտոբուսը 20կմ է անցել առանց վարորդի

Հոլանդիայում հաջողությամբ ավարտվել են Mercedes-Benz ինքնավար ավտոբուսի փորձարկումները: Future Bus կոչվող փոխադրամիջոցը, երթևեկության բոլոր կանոններին հետևելով, անցել է 20 կմ` Ամստերդամի օդակայանից մինչև Հարլեմ քաղաք:

Future Bus ավտոբուսն ունի ավտոպիլոտի ռեժիմ, որն ամբողջովին ինտեգրված է քաղաքային ենթակառուցվածքներին: Այն ավտոմատ գնահատում է ճանապարհի վիճակը, ստանում է լուսաֆորների ազդանշաններն ու ասֆալտի վրայի նշանները:

26

«Խելացի» ավտոբուսը զարգացնում է մինչև 70 կմ/ժ արագություն:

Աղբյուրը` TechCrunch

Բաժիններ: Աշխարհ, Բլոգ, Ինովացիա