Կինոմանների համար 10 լավագույն հավելվածները

Կինոմանների համար 10 լավագույն հավելվածները

Այսօր ուրբաթ է, և ittrend.am-ը շարունակում է տարբեր ֆունկցիոնալությամբ լավագույն հավելվածների շարքը` այս անգամ ներկայացնելով կինոմանների համար նախատեսված լավագույն ծրագրերը` նախատեսված iOS և Android համակարգերի համար:

IMDb Movies & TV (iOSAndroid)

Գինը` անվճար

Աշխարհում ամենահայտնի և ազդեցիկ հավելվածներից մեկն է: IMDb-ում հաստատ կգտնեք թե ինչ դիտել երեկոյան: Գրանցվեք, կազմեք ձեր whatchlist-ը, գնահատեք ֆիլմը, ստեղծեք և տարածեք ձեր ֆիլմացանկը, կարդացեք հեղինակավոր կինոքննադատների կարծիքներ ու ռեցենզիաներ, ստացեք կինոաշխարհի ամենաթարմ իրադարձությունների մասին ծանուցումներ: Այստեղ հասանելի է 3 միլիոնից ավելի ֆիլմերի և սերիալների մասին տեղեկություններ: Հասանելի է iOS և Android համակարգերում և անվճար է:

imbd imbd1 imbd2

Netflix (iOS, Android)

Գինը՝ անվճար

Ամերիկյան «on demand»  ինտերնետային խոշորագույն ցանցի հավելվածի միջոցով հնարավոր է դիտել տարբեր ֆիլմեր և հեռուստահաղորդումներ: Վերջերս Netflix ընկերությոնը նոր հնարավորություն գործարկեց, այժմ բովանդակության մեծ մասը  հասանելի է ներբեռնելու և օֆլայն ռեժիմում դիտելու համար: Այս ֆունկցիան անվճար է և հասանելի է բոլոր երկրների բաժանորդներին: Սա շատ սպասված ֆունկցիա էր: Netflix-ը, օգտատերերի բազմաթիվ դիմումներից հետո, վերջապես ներդրեց այն:

 netflix

Marquee (iOS)

Գինը՝ անվճար

Սա լավ առաջարկ է, բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ֆիլմերը դիտել պրեմիերայից անմիջապես հետո: Այստեղ տեղեկատվության մեծ բազա կա նոր ֆիլմերի մասին, կարող եք գտնել դրանց թրեյլերները, նկարները, պոստերները, սյուժեի նկարագրությունը և դերակատարների մասին: Այս հավելվածով կարելի է նույնիսկ նախապես ամրագրել սպասվող ֆիլմերի տոմսերը կինոթատրոններում, սակայն Հայաստանում այս ծառայությունը հասանելի չէ:

marquee marquee1 marquee2

TeeVee 3 (iOS)

Գինը՝ 2.99$

TeeVee 3 –ը լավագույն հավելվածն է սերիալների սիրահարների համար: Այն կհիշեցնի ձեր նախընտրած սերիալի յուրաքանչյուր նոր սերիայի մասին՝ ուղարկելով ծանուցումներ: իսկ եթե չեք ցանկանում ամեն պահի ծանուցում ստանալ, հնարավոր է կարգավորումներում սահմանել ժամանակ, թե երբ TeeVee 3-ը ձեզ կարող է ծանուցումներ ուղարկել:

teevee teevee1 teevee2

MyShows.ru  (iOS, Android)

Գինը՝ անվճար

MyShows.ru-ն հասանելի է և՛ iOS, և՛ Android համակարգերում: Այստեղ կարող եք հետևել սերիալներ նայելու ձեր պատմությանը, տեսնել քանի սերիա եք դիտել, քանիսն է մնացել, նույնիսկ հաշվել որքան ժամանակ եք ընդհանուր առմամբ տրամադրել սերիալներ դիտելուն: Սա շատ նման է նախորդին, միայն թե այս մեկն անվճար է:

myshow myshow1 myshow2

Tubi TV (iOS, Android)

Գինը՝ անվճար

Այս հավելվածը  նման է web տարբերակին, սակայն օպտիմալիզացվել է ավելի հեշտ օգտագործելու համար: Կարելի է ընտրել ցանկացած ժանրի ֆիլմ և դիտել: Ինչպես նաև, այն բավարար չափով պարունակում է ֆիլմի նկարագրության, տևողության, թողարկման ամսաթվի, վարկանիշի մասին ինֆորմացիա:

Disney Movies Anywhere (iOS, Android)

Գինը՝ անվճար

Disney-ի սիրելի մուլտֆիլմերը, անիմացիոն ֆիլմերը մեկ վայրում, որոնք կարող եք դիտել յուրաքանչյուր սարքավորումով: Այն պարունակում է նաև էկսքլյուզիվ բովանդակություն, որը հասանելի է միայն այս հավելվածում: Հնարավոր է նաև ստեղծել սիրելի ֆիլմերի տեադարան:

Movie Quiz (Android)

Գինը՝ անվճար

Movie Quiz-ը իսկական կինոմանների համար է, տարբեր հարցումների միջոցով կարող եք բացահայտել, որքանով եք տեղյակ կինոաշխարհից: Խաղի սկզբունքը շատ պարզ է. հարկավոր է պատահական ընտրված 4 կադրերից գուշակել ֆիլմը: Փորձե՛ք, հաղթահարե՛ք փուլերը, միաժամանակ սովորե՛ք: Այս հավելվածը անվճար է:

moviequiz moviequiz1 moviequiz2

Crackle (iOS, Android)

Գինը՝ անվճար

Այս հավելվածի միջոցով հնարավոր է անվճար դիտել մեծ թվով ֆիլմեր և հեռուստահաղորդումներ, նաև  հասանելի են սեփական արտադրության հումորային նախագծեր, ֆիլմեր ևայլն: Կարելի է կազմել ֆիլմերի ցանկ՝ ավելի ուշ դիտելու նպատակով:

crackle crackle1 crackle2

Popcornflix (iOS, Android)

Գինը՝ անվճար

Առանց գրանցվելու կարող եք օգտվել հավելվածից: Պարունակում է ավելի քան 700 ֆիլմ, ամեն օր ավելացվում են նորերը: Բազմաժանր ընտրության հնարավորությամբ հավելված է: Հաճախ այն շփոթում են Netflix-ի հետ: Այս հավելվածը կհետաքրքրի նաև հնդկական ֆիլմերի սիրահարներին, քանի որ ունի առանձնացված էջ Բոլիվուդի համար:

popcornflix popcornflix1 popcornflix2