Ճամփորդության համար 10 լավագույն հավելվածները

Ճամփորդության համար 10 լավագույն հավելվածները

Այսօր ուրբաթ է, և ittrend.am-ը շարունակում է տարբեր ֆունկցիոնալությամբ լավագույն հավելվածների շարքը` այս անգամ ներկայացնելով ճամփորդությունների սիրահարների համար նախատեսված լավագույն ծրագրերը` նախատեսված iOS և Android համակարգերի համար:

TripAdvisor (AndroidiOS)

Գինը` անվճար

TripAdvisor-ը ճամփորդական ամենահայտնի հավելվածներից մեկն է: Այստեղ հնարավոր է գտնել ավելի քան 75 մլն. կարծիքներ ու արձագանքներ, որոնք կօգնեն ամբողջ աշխարհում գտնել լավագույն հյուրանոցները, ժամանցի վայրերը, ռեստորաններն ու այն բոլոր վայրերը, ուր ցանկանում եք այցելել: Եվրոպական երկրների մի շարք երկրներում, ճամփորդության ընթացքում, խանութներում և այլ հաստատություններում կհանդիպեք TripAdvisor-ի փակցված լոգոն, դա նշանակում է, որ այդ վայրը օգտատերերի քվեարկության արդյունքում լավագույնի տիտղոսին է արժանացել:

tripadvisor tripadvisor1 tripadvisor2

Skyscanner (AndroidiOS)

Գինը` անվճար

Սա հոյակապ գործիք է ինքնաթիռով հաճախ ճամփորդողների համար: Հավելվածի միջոցով կարելի է գտնել ներքին և միջազգային ամենամատչելի չվերթները: SkyScanner-ի առանձնահատկություններից մեկն այն է, որ համեմատում է հարյուրավոր ավիաընկերությունների միլիոնավոր չվերթների գները և առաջարկում մատչելիները, որոնք կարող եք նախապես պատվիրել: Ինչպես նաև հավելվածում առկա են ավիաընկերությունների տվյալներն ու հղումները, որոնցով կարող եք կապ հաստատել նրանց հետ: Նշենք, նաև որ հնարավոր է թռիչքները ֆիլտրել ըստ ավիաընկերության, գնի, վայրէջքի ժամերի և այն:

skyscanner

Booking.com (Android, iOS)

Գինը` անվճար

Booking.com կայքի հավելվածը հյուրանոցների, հոսթելների, կացարանների նախապես ամրագրման ամենամեծ բազա ունեցող հարթակն է: Այստեղ հասանելի է ավելի քան 800 հազար հյուրանոց աշխարհի տարբեր ծայրերում: Այս հավելվածը զբոսաշրջիկների շրջանում ամենաճանաչված ամրագրման գործիքն է:

booking booking1 booking2

Foursquare  (AndroidiOS)

Գինը` անվճար

Յուրաքանրյուր ճամփորդ գիտի, որ Foursquare –ի միջոցով աշխարհի ցանկացած քաղաքում կգտնի, թե որտեղ համտեսի տեղական ամենահամեղ ու յուրօրինակ ուտեստները: Հավելվածն օգնում է բացահայտել լավագույն սնվելու, խմելու և այցելելու վայրերը: Այստեղ հասնաելի միլիոնավոր օգտատերերի արձագանքներն ու սեփական թիփերը:

foursquare-city-guide foursquare-city-guide1 foursquare-city-guide2

MovieTrip (Android, iOS)

Գինը` անվճար

MovieTrip-ը հայկական հավելված է, որը ներառում է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող իրական` ֆիլմերում աչքի ընկած վայրերը: Այն թույլ է տալիս  ավելի մոտ լինել իրենց սիրելի ֆիլմերին և դրանց հերոսներին: Մի քանի վայրկյանում կարելի է քարտեզի վրա հեշտորեն գտնել այն այգին, որտեղ իսպանական կիթառ էին լսում «Վիկի, Քրիստինա, Բարսելոնա» ֆիլմի հերոսները, կամ այն պիցերիան, ուր ժամանակ էր անցկացնում «Կեր, աղոթիր, սիրիր» ժապավենի հերոսուհին: Ամեն վայր ունի հասցե, քարտեզ, կադր ֆիլմից, տեսարանի նկարագրություն, մեջբերումներ և սոցցանցային գործիքներ, որոնք թույլ կտան տեսնելու ձեր ընկերների ակտիվությունը հավելվածում:

movietrip movietrip1 movietrip2

Google Maps (Android, iOS)

Գինը` անվճար

Google-ը անընդհատ կատարելագործում է իր քարտեզները՝ ավելացնելով նորանոր ֆունկցիաներ: Google Maps-ի հետ մոլորվելն անհնար է: Այն ոչ միայն կօգնի արագ և առանց խցանումների հասնել նպատակակետին, այլև իրական ժամանակում հնարավոր է տեսնել ձեր նախընտրած հաստատության գերբեռնվածության աստիճանը:

google-maps google-maps1 google-maps2

Lingvo Live  (AndroidiOS)

Գինը` անվճար

Նոր երկիր, նոր մարդկանց հետ շփում, նոր մշակույթ ու լեզու: Լեզվական խնդիրները հաղթահարելու համար կան բազմաթիվ գործիքներ ամենատարածվածը Google Translator-ն է, որին կարող է փոխարինել  ABBYY Lingvo Live-ը, այն հասանելի է նար օֆլայն ռեժիմում:

lingvo lingvo1 lingvo2

LiveTrekker (AndroidiOS)

Գինը` անվճար

Այս հավելվածով կարող եք կազմել ձեր ճամփորդության ուղու մանրամասն պատմությունը: Բոլոր այն վայրելրում, որտեղ եղել եք, բացի քարտեզի վրա նշելուց հնարավոր է նաև կցել նկարներ, տեսանյութեր, աուդիո ֆայլեր: Այնուհետև ձեր կազմած պատմությունը կարող է ուղեցույց դառնալ այլ օգտատերերի համար:

livetrekker livetrekker1 livetrekker2

 

Airbnb (Android,  iOS)

Գինը` անվճար

Աշխարհի 190 երկրներում ամրագրեք ձեր նախընտրած պայմաններով կացարան: Տեղեկացեք բոլոր իրադարձությունների, տոների ու միջոցառումների մասին, նախապես պլանավորեք ու ամրագրեք ձեր տեղը այս հավելվածի միջոցով: Ինչպես նաև գտեք, հայտնի մարդկանց սիրելի վայրերն ու հաստատությունները, կարդացեք քննադատների արձագանքներն ու կարծիքները:

airbnb airbnb1 airbnb2

MAPS.ME (AndroidiOS)

Գինը` անվճար

Maps.me-ն օգնության կհասնի, երբ չունեք ինտերնետային կապ: Անվճար քարտեզներն ու նավիգագացիները ձեր տրամադրության տակ են ցանկացած պահի ու տեղում, գտեք այստեղ գրանցված բազմաթիվ հաստատություններ ու վայրեր, բացահայտեք նորերն ու ավելացրեք քարտեզում:

maps-me maps-me1 maps-me2