MWC-2017. Samsung ընկերության նոր սարքավորումները

MWC-2017. Samsung ընկերության նոր սարքավորումները

Փետրվարի 26-ին Բարսելոնայում մեկնարկել է Mobile World Congress 2017-ը: Սա մոբայլ աշխարհում ամենամեծ իրադարձություններից մեկն է, այստեղ համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունները ներկայացնում են իրենց նոր սաարքավորումները` նոր մոսդելներ, առավել կատարելագործված գադջեթներ: Samsung ընկերությունը հանդես է եկել միանգամից 3 նորությամբ: Android պլանշետ Galaxy Tab 3, Windows պլանշետ Galaxy Book և նոր VR ակնոց: Ներկայացնում ենք հերթով.

Galaxy Tab 3

Տեխնիկական բնութագիր՝

  • 9,7 դյույդմ Super AMOLED դիսփլեյ
  • Snapdragon 820 պրոցեսոր
  • 4 Գբ RAM և 32 Գբ ներքին հիշողություն, որպես հավելում էլ microSD հիշողության քարտ
  •  13 Մպ հիմնական և 5 Մպ դիմային տեսախցիկներ
  • Օպերացիոն համակարգ՝ Android 7.0 Nougat

Galaxy Book

Տեխնիկական բնութագիր՝

  • 10,6/12 դյույմ TFT/Super AMOLED դիսփլեյ
  • Intel Core m3 / Intel Core i5 7-րդ սերնդի պրոցեսոր
  • 4 Գբ RAM, եւ 64 ու 128 Գբ ներքին հիշողություն + microSD հիշողության քարտեր
  • 13 Մպ հիմնական և 5 Մպ դիմային տեսախցիկներ
  • Օպերացիոն համակարգ՝ Windows 10

Gear VR

VR մեծ արագությամբ զարգանում են և շուկայում պահանջարկը հետզհետե մեծանում է: Samsung ընկերությունը MWC 2017-ին ներկայացրել է նՆոր VR ակնոց,, որը համատեղելի է  Galaxy S7 սմարթֆոնի, ինչպես նաև S7 edge-ի, Note5-ի, S6 edge+ -ի, S6-ի և S6 edge-ի հետ: Նոր VR սարքավորումը ներկայացված է Oculus ընկերության կարգավորող սարքով: Gear VR-ը, ըստ մասնագետների, ավելի կատարելագործված ու մշակված VR սարքավորում է՝ նոր որակի սենսորների և թաչփադի շնորհիվ: