Galaxy UNPACKED. Հետաքրքիր փաստեր նոր Galaxy S8/S8 Plus-ի մասին

Galaxy UNPACKED.  Հետաքրքիր փաստեր նոր Galaxy S8/S8 Plus-ի մասին

Նյու Յորքում Samsung-ը պաշտոնապես ներկայացրեց Galaxy S8 /S8+ սմարթֆոնները: Ներկայացնում ենք հետաքրիքր մանրամասներ ու փաստեր երկար սպասված սմաթֆոնների մասին: 

Դիսփլեյը և դիզայնը

Ընկերությունը հայտարարել է, որ սա բոլորովին նոր տեսակ է սմարթֆոնների աշխարհում, որն առաջին հերթին արտահայտվում է դիզայնում: Դիսփլեյը գրեթե ամբողջ դիմային մասն է զբաղեցնոմ, այն ընկերության պատմության մեջ ամենամեծ ու երկար էկրան ու կորպուս ունեցող սմարթֆոնն է, եթե ոչ ամբողջ աշխարհում:  Դիսփլեյը կորացած եզրերով է:

Այդպիսի մեծ էկրանի գլխավոր առավելությունը ունիվերսալությունն է (2 պատուհան) և հարուստ գույներով HDR տեսանյութեր դիտելու հարմարավետությունը: Սակայն գլխավոր նորույթը Home ֆիզիկական կոճակի բացակայությունն է, այն դարձել է թվային:

Տեսախցիկները

Տեսախցիկները նախորդ S7-ի հետ համեմատած բարելավված են:  12 Մպ հիմնական տեսախցիկն է, 8 Մպ դիմայինը: Գլխավոր առանձնահատկությունը՝ միանգամից նկարված մի քանի կադրերի համատեղու հնարավորությունն է լավագույն արդյունքը ստանալու համար:

Դիմային տեսախցիկը խելացի ավտոֆոկուսի ֆունկցիայով է օժտված: Բացի այդ, ջրակայուն կորպուսի շնորհիվ հնարավոր է լուսանակրել անգամ ջրում:

Տեխնիկական առանձնահատկություններ

Ընկերությունը սմարթֆոնում կտեղադրի սեփական արտադրության Exynos 8895 պրոցեսորը, որը խոստանում է ավելի հզոր աշխատանք, սակայն ամերիկյան Galaxy S8 տարբերակներում կտեղադրվեն Qualcomm Snapdragon 835 պրոցեսորներ:

Galaxy S8-ի և S8+ մարտկոցները համապատասխանաբար 3000 և 3500 մեգաԱմպեր հզորություն ունեն:

 

Նույնականացման 5 միցոց 

Iris սկաներին ավելացել է ևս մեկ միջոց՝ դեմքի ճանաչումը և նույնականացումը սկանավորման միջոցով: Մատնահետքի սկաներ նույնպես կա, գումարած գրաֆիկական բանալին և գաղտնաբառերը, այսպիսով տվյալների պաշտպանությանն ուղղված  5 նույնականացման միջոց կա:

Bixby խելացի ձայնային օգնական

Խելացի ձայնային օգնականներն արդեն նորույթ չեն և դրանց առկայությունը սմարթֆոններում զարմանալի չէ: Սակայն ավելացել են հնարավորությունները: Bixby-ն կարողանում է ինքնուրույն գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը և միանգամից առաջարկել մի քանի տարբերակ՝ ընտրության հնարավորությամբ:

Bixby-ը հասկանում է՝ ինչ է տեսնում տեսախցիկը և այն վերածում է օբյեկտի, ցույց է տալիս որտեղից կարելի է գնել այդ օբյեկտը: Այն կգտնի շրջապատում գտնվող ամեն ինչի մասին մանրամասն տեղեկություններ:

Ինպես նաև հնարավոր է խնդրել նրան հիշացնել որևէ բանի մասին կամ էլ բացել անհրաժեշտ ծրագրերը, փլեյլիստը և այլն:

Հավելվածներ

Նյու Յորքում ներկայացվել է նաև նոր հավելված Samsung Health-ը, որը թույլ է տալիս դիմել պրոֆեսիոնալ բժշկին օնլայն ձևով մասնագիտական խորհուրդ ստանալու համար: Այն գործարկվել է դեռ միայն Չինաստանում, նախատեսվում է հասանելի դարձնել ամբողջ աշխարհում նույնպես:

Samsung Connect հավելվածի միջոցով էլ հնարավոր է միմյանց կապել տան բոլոր սարքավորումները և կառավարել դրանք հենց սմարթֆոնով, այդ թվում ձայնային հնարահնագներով նույնպես:

Եվս մեկ առանփնահատկություն Samsung DeX ֆունկցիան է, որը ույլ է տալիս օգտագործել սմարթֆոնը որպես համակարգիչ՝ կապելով այն դիսփլեյին, ստեղնաշարին և մկնիկին:

Գինը 

Samsung Galaxy S8-ի և Galaxy S8 Plus-ի վաճառքը կմեկնարկի ապրիլի 21-ին: Galaxy S8-ը կարժենա 799 դոլար, իսկ Galaxy S8 Plus-ը՝ 899 դոլար:

Տեխնիկական բնութագիր՝

  • 5.8/6.2 դյույմ Quad HD + Super AMOLED (2 960 × 1 440) դիսփլեյ
  • Snapdragon 835 (Exynos 8895) պրոցեսոր
  • 4 Գբ RAM (օպերացիոն հիշողություն), 64 Գբ ներքին հիշողություն
  • 12 Մպ հիմնական տեսախցիկ
  • 8 Մպ դիմային տեսախցիկ
  • 3,000/3,500 մեգաԱմպեր մարտկոց
  • Bixby ձայնային օգնական
  • Օպերացիոն համակարգ՝ Android 7.0 Nougat