Երաժշտություն լսելու համար լավագույն հավելվածները

Երաժշտություն լսելու համար լավագույն հավելվածները

Այսօր ուրբաթ է, և ittrend.am-ը շարունակում է տարբեր ֆունկցիոնալությամբ լավագույն հավելվածների շարքը` այս անգամ ներկայացնելով երաժշտական լավագույն հավելվածները` նախատեսված iOS և Android համակարգերի համար:

Apple Music (AndroidiOS)

Գինը` անվճար

Apple Music-ում լսելու համար հասանելի է միլիոնավոր երգեր: Այստեղ կարելի է գտնել ցանկացած երգ, հավելվածն առաջարկում է նաև անհատական նախըտրություններից ելնելով նոր երգեր: Հնարավոր է նար բեռնել օֆլայն ռեժիմում լսելու համար:

YouTube Music (AndroidiOS)

Գինը` անվճար

Անվանումից արդեն պարզ է դառնում, որ այն նախատեսված է Youtube-ում երգեր լսելու համար: YouTube-ի հիմնական հավելվածին ֆունկցիոնալությամբ և արտաքնապես շատ նման է:

Spotify (AndroidiOS)

Գինը` անվճար

Spotify-ն ունի ավելի քան 40 մլն. օգտատեր: Այն առաջատար հավելվածներից մեկն է, արդեն անվճար է հասանելի ցանկացած երգ, ցանկացած պահի լսելու համար: Կազմեք ձեր երգացանը, բեռնեք երգերը օֆլայն լսելու համար, բացահայտեք նոր արտիստների:

Amazon Music (AndroidiOS)

Գինը` անվճար

Amazon ընկերության թաղարկած երաժշտական հավելվածն է, որը մրցակցության մեջ է Google Play Music, Apple Music և Spotify ծառայությունների հետ: Amazon-ն այս ծառայության հիմնական շեշտը դնում է Echo խելացի ակուստիկ համակարգի ինտեգրացիայի վրա, որը կապահովի ավելի լավ հնչողություն:

Google Play Music (Android, iOS)

Գինը` անվճար

Աշխարհում խոշորագույն որոնման համակարգի երաժշտական հավելվածն է: Այն ունի ձայնագրությունների ժողովածուների որոնման, բաժանորդագրության և ավտոմատ ներբեռնման հնարավորություններ: Թույլ է տալիս ոչ միայն երգերը պահել ամպային ռեժիմում, այլև բաժանորդագրության դեպքում օգտվել հսկայական երաժշտադարանից՝ միլիոնավոր երգերից բաղկացած:

Pandora (Android, iOS)

Գինը` անվճար

Այս հավելվածը նույնպես շատ հայտնի է և բազմիցս ընդգրկվել է լավագույն հավելվածների վարկանիշերում: Այն առաջարկում է անհատական նախընտրությունների վրա հիմնված ռադիո ծառայություն: Այն երաժշտադարանը, կատարողների ցանկը, ժաներերը մշտապես ձևավորում է օգտատիրոջ նախընտրություններին համապատասխան, հնարավորություն է ստեղծվում մեկ սիրելի կատարման շնորհիվ կազմել անվերջանալի կատարումների շղթա: Pandora Plus ™-ի (նախկինում՝ Pandora One) միջոցով կարող եք առանց գովազդային դադարների ունկնդրել ցանկացած ռադիոկայան՝ վճարելով ամսական $4.99, նաև ստանալ մի շարք ֆունկցիաներ:

TIDAL (Android, iOS)

Գինը` անվճար

Սա ռեփեր Jay-Z-ի երաժշտական հավելվածն է: 2015-ին  Jay-Z-ի կողմից 56 միլիոն դոլարով ձեռք բերված Tidal-ն այսօր ունի մոտ 5 միլիոն օգտատեր: Հավելվածում հնարավոր է լսել 40 մլն. երգ և դիտել 130,000 որակյալ տեսահոլովակ՝ առանց գովազդների:

SoundCloud (Android, iOS)

Գինը` անվճար

SoundCloud-ը համարվում է աշխարհի լավագույն երաժշտական պահոցներից մեկը, այնտեղ կան հարյուր հազարավոր երգեր և ծառայությունն ունի միլիոնավոր օգտատերերի բանակ: Այն երաժշտություն կիսելու (music-sharing) հարթակ է:  Այս երգերի ահռելի պահոցից փնտրեք և վստահաբար կգտնեք ձեզ անհրաժեշտ կատարումը:

Vevo (Android, iOS)

Գինը` անվճար

Vevo երաժշտական վիդեոկայքի հավելվածն է։ Vevo-ն ստեղծվել է խոշոր ձայնագրող ընկերությունների կողմից՝ Sony Music Entertainment, Universal Music Group, Abu Dhabi Media, EMI, որոնք ծառայությանը տվեցին թույտվություն ազատ օգտագործել իրենց երաժշտական ռեսուրսները։

iHeartRadio (Android, iOS)

Գինը` անվճար

Եթե ձեզ դուր է գալիս ռադիոյի անկանխատեսելիությունը, ապա կարելի է ունենալ այս հավելվածը սմարթֆոնում: Այստեղ նույնպես հնարավոր է ստեղծել երգացանկ՝ հիմնված տրամադրության և գործողությունների վրա: Օրինակ՝ մարզվելիս, քնելիս, աշխատելիս կամ էլ այլ գործողություններ կատարելիս գտնել տվյալ իրավիճակին համապատասխան կատարումներ, երաժշտություն: Premium բաժանորդագրության շնորհիվ էլ կարելի է պահպանել դրանք, ստեղծել անսահմանափակ ցանկեր և բեռնել բովանդակությունը օֆլայն ռեժիմում լսելու համար: