Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 11)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 11)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Todokit

Գինը՝ 0.99$ – անվճար

Հավելվածը կօգնի պլանավորել և կազմակերպել օրը, սահմանել առաջադրանքներ, որոնց մասին այն կհիշեցնի:

Linia

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա փազլ խաղերի սիրահարների համար է: Այս յուրօրինակ խաղում պետք է մեկ գծի վրա հավաքել վերևում նշված բոլոր գույները՝ ըստ հերթայանության:

Zenge

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղը միայնակ ճամփորդող Էոնի մասին է, որը խճճվել է տարածության և ժամանակի մեջ: Պետք է հավաքել փազլը և ստանալ վերջնական պատկերը:

 

Hyperburner

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղում պետք է մեծ արագությամբ հաղթահարել անվերջ շարունակվող միջգալակտիկական խոչընդոտները և առաջ շարժվել, հավաքել միավորներ: