ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Feed Garfield
Գինը՝ 0.99$ – անվճար
Սա տրամաբանական փազլ է, որտեղ պետք է պետք է ֆիզիկայի օրենքների կիրառմամբ կերակրել Գարֆիլդ կատվին:
Garfield’s Escape
Գինը՝ 0.99$ – անվճար
Այս խաղում Գարֆիլդ անունով ծույլ կատուն պետք է փախչի շնից: Խաղն ունի 15 աշխարհ, 4 տարբեր տեղանքներ:
OrasisHD
Գինը՝ 1.99$ – անվճար
Սա լուսանկարներ խմբագրելու համար նախատեսված հավելված է: Այն անհաջող ստացված կադրերը լուսային էֆեկտների միջոցով դարձնում է որակյալ և ստացված:
Cardinal Land
Գինը՝ 1.99$ – անվճար
Այս փազլ խաղում պետք է հավաքել կենդանիների պատկերներ՝ միացնելով միմյանցից տարանջատված մասերը, որից հետո հավելվածում կարելի է կարդալ տվյալ կենդանու մասին հետաքրքիր փաստեր:
xSky
Գինը՝ 0.99$ – անվճար
Սա վիրտուալ աստղադիտակ է, հնարավոր է i-սարքավորման տեսախցիկով բացահայտել տիեզերքի գաղտնիքները: