Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 17)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 17)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

CameraPixels – manual camera + RAW

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս լուսանկարչական հավելվածը նախատեսված է և՛ պրոֆեսիոնալ, և՛ սիրողական լուսանկարիչների համար: Հավելվածով հնարավոր է մի շարք ռեժիմներով լուսանկարել, այդ թվում նաև ստեղծել slow motion տեսանյութեր:

Loud

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա պարզ ինտերֆեյսով և հեշտ օգտագործվող երաժշտության նվագարկիչ հավելված է:

BrainWave Tuner 

Գինը՝ 3.99$ – անվճար

Սա բժշկական հավելված է: Այն հատուկ ձայնային ալիքների միջոցով անցկացնում է գլխցավերը, հոգնածությունը և հանգստացնում է նյարդերը: Հավելվածը նախատեսված է 29 + տարիքի մարդկանց համար:

Fortress: Destroyer

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում 2063 թվականն է, Անտարկտիդայի սառույցները հալվել են և ջրհեղեղի պատճառով մեծ ավերածություններ են առաջացել ամբողջ աշխարհում: Այսպիսով պետք է փրկել քաղաքները ոչնչացումից:

Words with Friends

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա հայտնի բառախաղ է, որը կարելի է խաղալ ու մրցել ընկերների հետ: Խաղով հնարավոր է զարգացնել անգլերենի, իտալերենի, ֆրանսերենի, գերմաներենի, իսպաներենի և բրազիլերենի բառապաշարը:

DataFlow Pro

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածի օգնությամբ հնարավոր է տեղեկանալ և ավելի արդյունավետ կառավարել սմարթ սարքավորման տվյալների օգտագործումը: