ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
CameraPixels – manual camera + RAW
Գինը՝ 2.99$ – անվճար
Այս լուսանկարչական հավելվածը նախատեսված է և՛ պրոֆեսիոնալ, և՛ սիրողական լուսանկարիչների համար: Հավելվածով հնարավոր է մի շարք ռեժիմներով լուսանկարել, այդ թվում նաև ստեղծել slow motion տեսանյութեր:
Loud
Գինը՝ 2.99$ – անվճար
Սա պարզ ինտերֆեյսով և հեշտ օգտագործվող երաժշտության նվագարկիչ հավելված է:
BrainWave Tuner
Գինը՝ 3.99$ – անվճար
Սա բժշկական հավելված է: Այն հատուկ ձայնային ալիքների միջոցով անցկացնում է գլխցավերը, հոգնածությունը և հանգստացնում է նյարդերը: Հավելվածը նախատեսված է 29 + տարիքի մարդկանց համար:
Fortress: Destroyer
Գինը՝ 0.99$ – անվճար
Այս խաղում 2063 թվականն է, Անտարկտիդայի սառույցները հալվել են և ջրհեղեղի պատճառով մեծ ավերածություններ են առաջացել ամբողջ աշխարհում: Այսպիսով պետք է փրկել քաղաքները ոչնչացումից:
Words with Friends
Գինը՝ 0.99$ – անվճար
Սա հայտնի բառախաղ է, որը կարելի է խաղալ ու մրցել ընկերների հետ: Խաղով հնարավոր է զարգացնել անգլերենի, իտալերենի, ֆրանսերենի, գերմաներենի, իսպաներենի և բրազիլերենի բառապաշարը:
DataFlow Pro
Գինը՝ 0.99$ – անվճար
Այս հավելվածի օգնությամբ հնարավոր է տեղեկանալ և ավելի արդյունավետ կառավարել սմարթ սարքավորման տվյալների օգտագործումը: