Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 15)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 15)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Feelca B&W

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածով հնարավոր է լուսանկարել ռետրո ոճի սև ու սպիտակ նկարներ:

Reefminder

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածը կարող է օգտակար լինել ձկների ակվարիումը միշտ մաքուր պահելու հարցում: Այն թույլ է տալիս նշումներ կատարել ջրի փոփոխությունների, առաջացած խնդիրների և այլ մանրամասների մասին:

Minimal Maze

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա մինիմալիզմի ոճով պատրաստված փազլ խաղ է, որն ունի աստիճանաբար բարդացող 90 աշխարհ, որոնք պետք է անցնել և կուտակել միավորներ:

100 Binaural Beats and Tones! Premium*| AmbiScience™

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա առողջապահական հավելված է, որը հատուկ ձայնային ալիքների ու երգերի միջոցով նյարդերը հանգստացնում է և օգնում է քնել:

Farm Animal Games and Barnyard Puzzles for Kids HD Free

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա ուսուցողական հավելված է՝ նախատեսված փոքրիկ երեխաների համար: Այն կենդանիների նկարներով փազլ է, որը հավաքելուց հետո կսովորեցնի տարբերել կենդանիների ձայները: