Հայկական On Your Way հարթակը կապում է ճամփորդներին և գնորդներին

Հայկական On Your Way հարթակը կապում է ճամփորդներին և գնորդներին

On your way-ը հայկական սթարթափ է, որի նպատակն է հեշտացնել արտասահմանից գնումներ կատարելը: Սա  հարթակ է, որտեղ կարելի է գտնել ճամփորդների, ովքեր կգնեն և կառաքեն ձեզ անհրաժեշտ իրերը: Սթաթափի գաղափարի հեղինակ Մանե Սահակյանը itTrend-ի հետ զրույցում նշեց, որ On Your Way-ի միջոցով ճամփորդները կարող են հավելյալ գումար վաստակել մինչ շրջագայում են, իսկ գնորդներն էլ ստանալ իրենց ցանկացած իրերը՝ արագ և մատչելի կերպով:

Այն աշխատում է հետևյալ կերպ` օգտատերը գտնում է ճամփորդին, հստակեցնում գնումների մանրամասները, որից հետո ահմանում է պարգևավճար ճամփորդի համար և վճարում է կանխավճար: Այնուհետև հանդիպում է ճամփորդին և ստանում իրերը: Ճանապարհորդը ստանում է գումարը՝ գործարքի հաջող կայացումից հետո:

Ճամփորդներին գտնելը լուծվում է AI տեխնոլոգիայի կիրառությամբ: Սոցցանցերում check-in-ների միջոցով փնտրում և գտնում է առավել համապատասխան ճամփորդներին և չաթբոտով կապ է հաստատվում նրանց հետ:

On Your Way-ը գործնական կիրառություն ունի Լիբանանում և այժմ այն ցանկանում են առաջխաղացնել Հայաստանում: Մաների խոսքով՝ հարթակը գործարկվել է 2016-ի դեկտեմբերին, կայքում գրանցված է մոտ 500 ճամփորդ և ընդհանուր առմամբ կատարվել է 10 000 դոլարի չափով գնումներ:

Վերջերս, թիմը մասնակցում էր Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթին (IMG), որտեղ էլ ընդգրկվեցին հաղթող 10 թիմերի շարքում: